«Մալեֆիսենտա» ֆիլմի երրորդ մասը աշխատանքի մեջ է: Այս մասին պատմել է Անջելինա Ջոլին The Wall Street Journal պարբերականին: Իր խոսքով Disney աշխատում է երրորդ մասի վրա, իսկ նա կրկին կվերադառնա իր դերին:
Նախագծի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն ավելի վաղ ինսայդերները հայտարարել էին, որ ռեժիսորի պաշտոնում դիտարկվում է «Կրուիզ ջունգլիներով» և «Սև Ադամ» ֆիլմերի բեմադրիչ Ջաումե Կոլետ-Սերան:
Ֆիլմի նախորդ երկու մասերը, որոնք վերաիմաստավորում են Disney-ի դասական «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմը կախարդ Մալիֆիսենտայի տեսանկյունից, էկրաններ են բարձրացել 2014 և 2019 թվականներին՝ համաշխարհային վարձույթում վաստակելով համապատասխանաբար 759,8 և 491,7 մլն դոլար: