Մոսկվայում 97 տարեկանում մահացել է դերասան Վլադիմիր Էտուշը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկին։
«Վլադիմիր Աբրամովիչը մահացել է այսօր ժամը 12:30-ին հիվանդանոցում, ուր նրան տարել էին նախօրեին՝ ուրբաթ օրը», – հայտնել է Կրոկ գործակալությունը:
Վլադիմիր Էտուշը ծնվել է Մոսկվայում 1922 թվականին։ 1940 թվականին նա ընդունվել է Շչուկինի անվան թատերական ուսումնարան, սակայն շուտով կամավոր մեկնել է ռազմաճակատ:
1945 թվականից դերասանը աշխատել է Վախթանգովի անվան թատրոնում: Էտուշը ավելի քան հարյուր դեր է խաղացել թատրոնում եւ կինոյում: Կինոյում ամենահայտնի դերերը Լեոնիդ Գայդայի կատակերգություններում են՝ «Կովկասի գերուհին» (Սաախով), «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» (ատամնաբույժ Անտոն Սեմյոնովիչ Շպակ), «12 աթոռ» (ինժեներ Անդրեյ Բրունս):