Նյու Յորքում կյանքից հեռացել է Ջոել Շումախերը (Joel Schumacher)՝ «Սպանելու ժամանակն է», «Օպերայի ուրվականը», «Հեռախոսային խցիկը» եւ «Հավերժ Բեթմենը» ֆիլմերի ռեժիսորը: Նա մահացել է 80 տարեկանում քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո:
Շումախերը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում։ Նա սովորել է արվեստի եւ դիզայնի երկու քոլեջներում՝ Parsons The New School For Design եւ Fashion Institute of Technology: Աշխատելով նորաձեւության արդյունաբերությունում, նա հասկացել է, որ ցանկանում է զբաղվել կինոարտադրությունով, եւ շուտով տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է զգեստների նկարչի կարիերան:
Ռեժիսորի կարիերան Շումախերը սկսել է 1970-ականներին հեռուստատեսությունում: Շումախերի ամենահայտնի նկարները նկարահանվել են 1990-ականներին: «Սպանելու ժամանակն է» Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ, «Կոմատոզնիկները» թրիլերը Ջուլիա Ռոբերտսի հետ, եւ երկու կինոկոմիքս՝ «Հավերժ Բեթմեն» և «Բեթմեն և Ռոբին»:
Վերջին տարիներին Շումախերը թողել է կինոարտադրությունը: Նրա վերջին նախագիծը դարձել է «Թղթե տնակ» սերիալը, որտեղ նա նկարահանել է առաջին եթերաշրջանի երկու սերիա: