Հունիսի 6-ին 84 տարեկան հասակում վախճանվել է վրացի և խորհրդային սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի և կինոյի ռեժիսոր, նկարիչ և քանդակագործ Ռեզո Գաբրիաձեն: Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական բաժանմունքը՝ վկայակոչելով երկրի մշակույթի նախարարության հաղորդագրությունը: Մահվան պատճառը չի նշվում:
Ռեզո Գաբրիաձեն ծնվել է 1936 թվականին Քութայիսում։ Նա գրել է սցենարներ ավելի քան 35 ֆիլմեր, այդ թվում «Մի վշտանա», «Միմինո» և «Կին-դզա-դզա», «Արտասովոր ցուցահանդես»: 1981 թվականին Գաբրիաձեն հիմնել է Թբիլիսիի խամաճիկների թատրոնը։