68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը, հաղորդում է Պետական կամերային երաժշտական թատրոնը։
Վիգեն Ստեփանյանը խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, ԽՍՀՄ տարբեր ստուդիաներում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Երևան-Էրեբունի» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։
«Վիգեն Ստեփանյանի բեմադրությունները եղել են մեր թատրոնի խաղացանկի լավագույն ներկայացումները», – նշված է Կամերային թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։