Օսկարի հավակնորդ Մելիսա Մաքքարտին պատրաստ է մասնակցել «Ջրահարս»-ի խաղային ռեմեյքին: Դերասանուհին կվերածվի չար Ուրսուլայի:
Ռոբ Մարշալը («Մերի Փոփինսը վերադառնում է», «Չիկագո») նշանակվելու է ռեժիսոր: Սցենարը գրելու է Դեվիդ Մագին («Պիի կյանքը»): Ֆիլմի մեջ օգտագործվելու են 1989թ. մուլտֆիլմի երգերը, նաև նոր կոմպոզիցիաներ, գրված Ալան Մանկենի և Լին Մանուել Միռանդայի կողմից:
Դերասանների ընտրությունը Արիելի և մնացած դերերը խաղալու համար դեռևս շարունակվում են, նկարահանումների սկիզբը դեռ չեն նշանակել: Վերջերս Մաքքարտին խաղացել է «Երբևիցե կկարողանա՞ս ներել ինձ» դրամայում, իսկ օգոստոսին նրա մասնակցությամբ էկրաններին դուրս կգա կրիմինալ թրիլեր «Դժոխքային խոհանոց»-ը:
«Ջրահարսը» կդառնա հերթական վերաիմաստավորված Դիսնեյի մուլտֆիլմներից մեկը: Ինչպես մայիսին դուրս եկած Գայ Ռիչիի «Ալադինը», որը հաջողությամբ ցուցադրվեց համաշխարհային կինովարձույթում: Հուլիսին սկսվելու է «Առյուծ Արքա»-յի ցուցադրումը, որը նույնիսկ մինչև կինովարձույթ դուրս գալը կարողացել է որոշ դրամարկղային ռեկորդներ սահմանել: