Ընդհանուր առմամբ, հայկական շուկայում գրանցված է մեկ դիստրիբյուտոր, իսկ գործունեություն են ծավալում 15-ից ավելի դիստրիբյուտորական ընկերություններ, որոնք մեծամասամբ տեղակայված են ԱՊՀ տարբեր երկրներում և Հայաստանում ներկայացուցչություն չունեն: Ընդհանուր բոքս-օֆիսի առյուծի բաժինն են բերում մեյջորները՝ երկու խոշորագույն վարձատուների թողարկումները, որոնք ԱՊՀ տարածքում հոլիվուդյան ստուդիաների պաշտոնական ներկայացուցիչներն են: Նախքան 2022 թ. Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը Հայաստանը ֆիլմերը ստանում էր մեծամասամբ ռուսական ընկերություններից՝ 2020 թվականի սկզբին WDSSPR ընկերությունը բաժանվեց երկու ընկերությունների՝ Walt Disney Studios-ի և Sony Pictures Productions-ի, իսկ 2022թ. առհասարակ լքեց Ռուսաստանի Դաշնությունը: Ստորև բերված ուղեցույցի մեջ մենք հավաքել ենք տեղեկություն հայաստանյան կինովարձույթի շուկայի 2022 թ.-ից հետո առաջ եկած հիմնական ընկերությունների մասին, ներառյալ կապի հիմնական միջոցները: Տվյալները դասավորված են այբբենական կարգով, փակագծերում նշվում են հապավումները, որոնք օգտագործվում են վիճակագրության մեջ:
Meloman Entertainment (ՄԷ)
Meloman Entertainment-ը մտնում է «Меломан» ընկերությունների խմբի մեջ, որը Ղազախստանի տնային ժամանցի շուկայում խոշորագույն ընկերությունն է: Ընկերության պատմությունը սկսվել է Ուստ-Կամենոգորսկում կրպակի բացմամբ։ Տարիների ընթացքում ընկերությունը ձևավորվեց որպես հոլդինգային կառույց, որն իր մեջ ներառում էր մի քանի ձեռնարկություններ՝ առևտրի, ֆիլմերի տարածման, զբոսաշրջության և ծառայությունների տարբեր ոլորտներում։
Կինոյի հետ աշխատանքի պատմությունը սկսվել է 2001 թվականին Columbia Pictures-ի հետ VHS-ի և DVD-ի բաշխման պայմանագրով: 2007 թվականին ֆիլմերի տարածման պայմանագիր է կնքվել Buena Vista Sony Pictures Releasing-ի հետ։ 2010 թվականին Meloman Entertainment-ը պայմանագիր է կնքել The Walt Disney Company CIS-ի հետ՝ DVD, BD-ի բաշխման համար։ 2022 թվականի մայիսին ուղիղ պայմանագիր է կնքվել Walt Disney Studios-ի հետ կինոթատրոնային բաշխման համար: Դրան զուգահեռ Meloman Entertainment-ը զբաղվում է Ղազախստանից և ԱՊՀ երկրներում արտադրված անկախ ստուդիաների ֆիլմերի վարձույթով և արտադրում է ֆիլմերի ղազախերեն կրկնօրինակում։
Meloman Entertainment-ը կինովարձույթի առաջատարն է Միջին Ասիայում և Անդրկովկասում՝ տարեկան թողարկում է ավելի քան 200 ֆիլմ:
Հասցե՝ ք. Ալմաթի, Ալ-ֆարաբի պողոտա, 5
Հեռ.՝ +7 727 338 3696
Էլ. փոստ՝ kino@meloman.biz
Կայք՝ https://m-kino.kz/
Meloman Entertainment-ի կինովարձույթի և կինոդիստրիբյուցիայի դեպարտամենտի ղեկավար՝ Մաքսիմ Կոլոդկին
Կինոդիստրիբյուցիայի և ֆիլմացանկի պլանավորման բաժնի ղեկավար՝ Եվգենիա Նաստիչ
Ինտերֆիլմ Դիսթրիբյուշն (ԻԴ)
Ընկերությունը ստեղծվել է Օդեսայում 1996 թվականին։ Ինտերֆիլմը միակ խոշոր դիստրիբյուտորն է, որը ունի գրանցում: Ընկերությունը ներկայացնում է Warner Bros. և Universal Pictures ընկերությունների ֆիլմերը:
Ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է Օլեգ Ռուդոլֆի Գոլովաշկինը, ով 2004 թվականից նաև «Central Partnership» ռուսական մեդիա կոնգլոմերատի ուկրաինական մասնաճյուղի գլխավոր տնօրենն էր կես դրույքով։ 2012 թվականին Ալմաս Սուլթանգազինի հետ միասին նա կազմակերպել է Sulpak Cinema ընկերությունը, որը ղազախական շուկայում ներկայացրել է Universal Pictures-ի և Warner Bros-ի արտադրանքը:
Ինտերֆիլմ Դիսթրիբյուշն-ը Հայաստանում գրանցված է 2015 թվականից: Ընկերությունը հիմադրվել էր Օլեքսանդր Տոպորոկի հետ, ով մինչև 2023 թվականի մայիսի 24-ը եղել է ընկերության տնօրեն, այնուհետև լքել է ընկերությունը 2024 թվականի մայիսի 8-ին: Նրան փոխարինել է Վիտալիյ Սադիչը:
Վիտալիյ Օլեգի Սադիչը հանդիսանում է փաստաբան և ներկայացնում է Ինտերֆիլմի շահերը նաև Ուզբեկստանում, Ղրղզստանում և այլ երկրներում:
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 39/9, 120 բն.,
Էլ. փոստ՝ svo@interfilm.com.ua
Ընկերության հիմնադիր և սեփականատեր՝ Օլեգ Գոլովաշկին
Ընկերության տնօրեն՝ Վիտալիյ Սադիչ