O2 Lounge ամառային ծածկապատշգամբում տեղի է ունեցել ֆոտոսեսիան եւ մամուլի ասուլիսը: Միջոցառմանը ներկա էին ֆիլմի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն և պրոդյուսերներ Շենոն ՄըքԻնտոշը և Դևիդ Հեյմանը («Հարրի Փոթեր» ֆիլմաշար):
Խոսելով իր նոր կինոնկարի մասին՝ Տարանտինոն նշել է, որ ֆիլմում առկա է հինգ կեղծ ֆիլմ, որոնց վրա ռեժիսորին հատկապես հետաքրքիր էր աշխատել: Նա նաեւ մեկնաբանել է Բրյուս Լիի կերպարի մասին հարցը՝ «Ես չեմ փորձել նրան վատ ներկայացնել: Ես, իհարկե, մի քիչ զվարճացա, ծաղրր կա: Բայց այն ժամանակ Բրյուս Լին իսկապես գոռոզ տղա էր: Այն, ինչ նա ասում է ֆիլմում, ես չեմ հորինել, ես իրականում լսել նրանից նման բաներ:»
Տարանտինոն պատմել է, որ «Մի անգամ Հոլիվուդում» նա ներդրել է այն ամենը, ինչ ուզում էր ասել, բայց արդեն տասերորդ ֆիլմի համար գաղափար ունի, որը պետք է դառնա նրա ռեժիսորական կարիերայի գագաթնակետը: Նա նշել է, որ իր ֆիլմերը կարելի է դիտարկել որպես գնացք, իսկ այն, ինչ արդեն նկարահանված է, վագոններ են, որոնց անհրաժեշտ է քարշակ: Հենց տասներորդ ֆիլմը պետք է դառնա այդ մեկը:
Ինձ ֆիլմ նկարելու համար մեծ աստղ հարկավոր չէ, քանի որ ես ինքս էլ աստղ եմ
Քվենտին Տարանտինոյի պատասխանը կինոքննադատ Անտոն Դոլինին
Հատուկ այս միջոցառման համար հուլիսի 29-ին մամուլի համար Sony-ն կազմակերպել էր ցուցադրություն, որին ներկա էր և լուսաբանել է նաև ԿինոՊրես-ը
«Մի անգամ Հոլիվուդում» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում, որտեղ ֆիլմն իսկական ֆուրոր է առաջացրել: Հայկական վարձույթ դիստրիբյուտոր WDSSPR-ը այն թողարկվում է այսօր՝ օգոստոսի 8-ին: