Հունվարի 25-ից ռուսական «Սուպեր» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Գոշա» սուպեր նախագիծը՝ ռուսական Միսթր Բինի մասին: Սերիալի ռեժիսորն է Միխայիլ Միրոնովը, իսկ պրոդյուսերների աթոռներն են զբաղեցրել Ալեքսեյ Տրոցյուկը, Էդուարդ Իլոյանը, Միխայիլ Տկաչենկոն եւ Ռեզո Գիգինեիշվիլին: Սցենարը գրել է Սարգիս Մնոյանը, ում սցենարով նկարահանվել էր «Ուրիշի Փոխարեն» և հայ-ղազախական «Քայլ Ձիյով» կինոնկարները: Ամաչկոտ ժպիտով անշուք տղայի գլխավոր դերը բաժին է հասել Մկրտիչ Արզումանյանին:
Սա Մկրտիչ Արզումանյանի առաջին համագործակցությունն է ռուսական START հոսքային համակարգի և «Սուպեր» հեռուստաընկերության հետ: «Ամենաբարդ և ամենասիրելի նախագծերից մեկը, որը երբևէ ունեցել եմ», – այսպես է մեկնաբանել Մկրտիչ Արզումանյանը իր գալիք ռուսաստանյան մեծ նախագծի թողարկումը:
Նշենք, որ պրեմիերային չորս սերիաները արդեն հասանելի են START հոսքային ծառայությունում: