Դեկտեմբերի 5-ին Մշակույթի նախարարությունը ներկայացրեց «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ների վերջին 10 տարիների պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկը: Կարծում ենք, որ այս հրապարակումը աչկաթող է եղել հանրության կողմից:
«Հաշվի առնելով վերջին շրջանում կինոլորտում նախաձեռնած բարեփոխումները և դրանց շուրջ առաջացած հասարակական տարբեր արձագանքները, ինչպես նաև հավատարիմ մնալով թափանցիկ գործելաոճին, ներկայացնում ենք ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ների վերջին 10 տարիների պետական աջակցություն ստացած ֆիլմերի ցանկը:» ասվում է նախարարության կայքում:
«Հայաստանի ազգային կինոկենտրոն»
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա»
Այս ֆիլմերը ֆինանսավորում են ստանում նախարարությունից ում բյուջեն կազմվում է քաղաքացիների հարկերից: Ինչպես հայտնի է ֆիլմերը նկարահանվում են հանդիսատեսի դատին ներկայացնելու համար: Անգամ խիստ հեղինակային ֆիլմը ցուցադրվում է մեծ էկրանին, համենայն դեպս այդպես է զարգացած երկրներում:
Մշակույթի Նախարարության հովանու ներքո գործող կինոստուդիաի և Կինոկենտրոնի կայքերում տեղեկությունը ներկայացվում է կիսատ-պռատ: «Հայկ» կինոստուդիաի կայքը բեռնվում է անգլերեն լեզվով, կայքի երկրորդ լեզուն հայերենն է, սոցիալական ցանցերի էջերը և տեղադրված թրեյլերները տանում են դեպի ծրագրավորողների էջեր (ինչո՞ւ): Ֆիլմերի ժամանակացուցը կանգ է առել 2016 թվականի վրա:
Հաշվի առնելով, որ կինոոլորտը տեղնոլոգիապես արագ զարգացող ոլորտ է, տարօրինակ է, որ մեր երկրում մոտեցումը, անգամ կայքի դեպքում, տգետ է: