Մոսկվայի միջազգային կինոփառատոնը չի կայանա ավելի վաղ հայտարարված ամսաթվերում: Այս մասին հայտնում է կինոփառատոնի մամլո ծառայությունը: Փառատոնը, որն ավելի վաղ պլանավորված էր ապրիլի 22-29-ը, տեղափոխվում է մայիսի վերջին: ՄՄԿՓ-ի նոր ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ:
Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ փառատոնը հետաձգվում է «Ռուսաստանի կառավարության կարգադրությամբ՝ մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ը Ռուսաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքը սահմանափակելու մասին» որոշման կապակցությամբ:
«Հուսով ենք, որ փառատոնը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս, երբ այն լիովին անվտանգ կլինի մեր բազմաթիվ հանդիսատեսի, ինչպես նաեւ օտարերկրյա հյուրերի եւ մասնակիցների համար», – նշվում է հաղորթագրության մեջ