• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայաստանը Բեռլինի կինոփառատոնում առաջին անգամ կներկայանա առանձին տաղավարով

Հայաստանյան պատվիրակությունը նախատեսում է ներկայանանալ Եվրոպական կինոշուկային «Ստեղծիր քո ֆիլմը Հայաստանում» նախնական խորագրով

31.01.2025
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ Կինոշուկաներ

Հայաստանյան պատվիրակությունը նախատեսում է ներկայանանալ Եվրոպական կինոշուկային «Ստեղծիր քո ֆիլմը Հայաստանում» նախնական խորագրով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.01.2025
Բաժին՝ Կինոշուկաներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայաստանը Բեռլինի կինոփառատոնում առաջին անգամ կներկայանա առանձին տաղավարով
53
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Փետրվարին մեկնարկելու է Եվրոպական կինոշուկան, որը անցկացվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի՝ Բեռլինալեի շրջանակում: Միջոցառմանը Հայաստանը ներկայանալու է իր տաղավարով, որը կազմակերպելու է Հայաստանի կինոյի հիմնադրամը: Այս կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հունվարի 21-ին կնքել է ՄՇԴ-6-2025 դրամաշնորհային պայմանագիրը:

Պայմանագրից հայտնի են դառնում Բեռլինի այցելության ակնկալվող արդյունքները, այն է՝ «Եվրոպական կինոշուկայում Հայաստանի ներկայացվածությունը կնպաստի հայկական կինոարվեստի միջազգային դիրքավորմանը, հայ-եվրոպական և այլ երկրների կինոարտադրողների միջև կապերի ստեղծմանը և ամրապնդմանը՝ խթանելով ոլորտի զարգացումը և հայ կինոյի միջազգային ճանաչելիությունը: Կզարգանան և կամրապնդվեն Հիմնադրամի միջազգային կապերը և գործունեությունը, ինչի արդյունքում կխթանվի հայ կինոժառանգության և ժամանակակից ֆիլմերի տարածումը և ճանաչելիությունը աշխարհում:»

Այս արդյունքին հասնելու համար Հայաստանի կինոյի հիմնադրամը նախանշել է հետևյալ նպատակները՝

  • Հանդիսանալ որպես տեղեկատվական կենտրոն հայկական կինոարտադրանքով հետաքրքրված միջազգային հանրության համար:
  • Տրամադրել աշխատանքային տարածք հանդիպումների և քննարկումների համար հայ պրոդյուսերներին, որտեղ նրանք կկարողանան բանակցություններ վարել և ներկայացնել իրենց կինոարտադրանքը:
  • Ներկայացնել հայկական կինոարտադրանքը տպագրական և վիզուալ միջոցներով՝ կատալոգի տպագրություն, հոլովակների ցուցադրում:
  • Ամրապնդել և ընդլայնել Հայաստանի կինոյի հիմնադրամի միջազգային կապերը: Աշխատել միջազգային կազմակերպությունների գործընկերների հետ՝ ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկման և հաստատման նպատակներով:
  • Հանդիպումներ կազմակերպել միջազգային կինոֆոնդերի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման նպատակով:
  • Ծանոթանալ Եվրոպական կինոշուկայում առկա կրթական ծրագրերի հետ՝ Հայաստանում ներդնելու նպատակով
  • Կապ հաստատել Եվրոպական կինոշուկայում առկա դիստրիբյուտորական ընկերությունների հետ հնարավոր գործընկերության պայմաններին և մեխանիզմներին ծանոթանալու համար՝ դասական և ժամանակակից ֆիլմերը ներկայացնելու համար;
  • Ամրապնդել համագործակցությունը կինոոլորտի այն կազմակերպությունների հետ, որոնց Հայաստանը անդամակցում է, դիտարկել նոր կազմակերպությունների անդամակցության հարցը:

Նպատակները իրագործելու համար Կինոյի հիմնադրամը ակնկալում է ունենալ հանդիպումներ Ռումինիաի, Մոլդովայի և Ֆրանսիայի կինոկենտրոնների հետ, նախատեսված են հանդիպումներ FIAF միջազգային կինոարխիվների ֆեդերացիայի, Մարտին Սկորսեզեի «Համաշխարային Ֆոնդի», Եվրիմաժի և մի շարք այլ կառույցների հետ, որոնց ցանկը ներկայացվում է ստորև՝

World Cinema Fund — համաշխարային կինոֆոնդի հետ՝ որպես նորաստեղծ Ֆոնդ ծանոթանալ գերմանական ֆոնդի աշխատանքների ձևաչափերին` փորձի փոխանակման նպատակով, քննարկել համագործակցության հնարավորությունները: Գերմանական Կինոֆոնդը կենտրոնացած է Լատինական Ամերիկայի, Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի,Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի, Կովկասի ֆիլմերի արտադրության և տարածման վրա:

Ռումինիայի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների/տնօրենի հետ` քննարկել կինո ոլորտում պոտենցիալ համագործակցության եզրերը:

Մոլդովայի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների/տնօրենի հետ` քննարկել կինո ոլորտում պոտենցիալ համագործակցության եզրերը:

Սալոնիկի միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչների/տնօրենի հետ` քննարկել հայկական դասական ֆիլմի/ֆիլմերի հատուկ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը 2025-2026 թթ. համար:

FIAF միջազգային կինոարխիվների ֆեդերացիայի ներկայացուցչի հետ` քննարկել համագործակցության եզրերը, հաշվի առնելով, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը նախատեսում է ընդլայնել իր ֆիլմերի վերականգնման գործունեությունը:

BEGIN AGAIN FILMS իսպանական դիստրիբուտորական կազմակերության հետ` հայկական ֆիլմերի իսպանալեզու երկրներում տարածման հնարավորությունը քննարկելու:

Իսպանական Սինեմիստիկա կինոփառատոնի ներկայացուցչի հետ` հայկական ֆիլմերի իսպանալեզու երկրներում տարածման հնարավորությունը քննարկելու:
Նախատեսվում են նաև հանդիպումներ կինոշուկայում ներկա դիստրիբուտորական կազմակերությունների հետ:

Ֆրանսիայի Կինոկենտրոնի (CNC) հետ` քննարկել Ֆրանսիայի Կինոկենտրոնի (CNC) և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև ստորագրված Ֆրանսիա-Հայաստան գործողությունների ծրագրի 11 կետերի իրականացման հնարավորությունները` 2025-2026թթ. ընթացքում:

Եվրիմաժի հետ` քննարկել Եվրիմաժ մշակութային հիմնադրամի հետ 2025թ.-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի և Եվրիմաժի ընթացիկ համագործակցությունը:

Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի ներկայացուցչի հետ՝ հաշվի առնելով կառույցի վերակազմավորումը և կինոյի մասին
օրենքի ընդունումը քննարկել ավելի լայնածավալ համագործակցության հնարավորությունները:

Ուկրաինայի կինոինստիտուտի ներկայացուցչի հետ՝ քննարկել 2025թ. ընթացքում Ս. Փարաջանովի հոբելյանին նվիրված իրականացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության հնարավորությունները:

Բրիտանական «Կինոկլասիկա»-ի հետ’ քննարկել «Կլասիկի» սթրիմինգային հարթակում, ինչպես նաև կազմակերպության հետ համագործակցող Լոնդոնի Leeds Cinema Hall և the Lumiere Cinema Hall կինոթատրոններում հայկական դասական և ժամանակակից ֆիլմերի նոր ցուցադրությունների հնարավորությունը:

Մարտին Սկորսեզեի «Համաշխարային Ֆոնդի» (Film Foundation) ներկայացուցչի հետ՝ քննարկել 2025թ. Բոլոնիա քաղաքում կայանալիք II Cinema Ritrovato արխիվային ֆիլմերի կինոփառատոնին հայկական դասական ֆիլմի/ֆիլմերի ցուցադրության հնարավորությունը:

Հնդկաստանի միջազգային կինոփառատոն և Ֆիլմ Բազաարի հետ՝ Հնդկաստանի Տեղեկատվության և հեռարձակման նախարարություն կինոյի աջակցման գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ քննարկել 2025թ. Հնդկաստանի միջազգային կինոփառատոնում (IFFI) Հայաստանը ներկայացնելու
որպես «Գործընկեր երկիր» առաջարկը և «Ֆիլմ Բազաար» կինոշուկային հնարավոր մասնակցությունը:

Հանդիպումների գերակշռող մաս են կազմում կինոժառանգության պահպանումով և տարածումով զբաղվող կազմակերպությունները: Միաժամանակ հայտում նշվում է, որ նախատեսվում է առնվազն 8 հանդիպում:

Ինչպես նշվում է դրամաշնորհային հայտում՝ 2025թ. Հայաստանի կինոյի հիմնադրամը նախատեսում է մասնակցել Եվրոպական կինոշուկային իրականացնելով ստույգ ռազմավարական նպատակներ. 2025թ. հայաստանյան պատվիրակությունը նախատեսում է ներկայանանալ Եվրոպական կինոշուկային «Ստեղծիր քո ֆիլմը Հայաստանում» (Create your film in Armenia) նախնական խորագրով, որը նպատակ ունի Հայաստանը ներկայացնել որպես հարմար և գրավիչ նկարահանման վայր: Հայաստանը կարող է օգտվել այս հնարավորությունից` գրավելով միջազգային պրոդյուսերների և ռեժիսորների ուշադրությունը, որոնք փնտրում են նոր, գեղատեսիլ և տեխնիկապես պատրաստ նկարահանման վայրեր:»

Արդյոք սա նշանակում է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը նախատեսում է քայլեր ձեռնարկել և ներկայացնել դեռ չընդունված «Ներդրումների մասնակի վերադարձ»-ի ծրագիրը: Հնարավոր է մեզ սպասում է անակնկալ և Եվրոպական կինոշուկայի բացման օրը Հայաստանի կառավարությունը կընդունի համապատասխան կարգավորող նորմատիվ ակտը:

Պայմանագրից պարզ է դառնում նաև պատվիրակության բովանդակությունը՝ կինոշուկայում աշխատանքները կղեկավարի Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը, պատվիրակության կազմում կաշխատեն միջազգային կապերի բաժնի ղեկավարը, Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչը, տաղավարի պատասխանատուն, տաղավարի աշխատողը և տեսալուսանկարիչը:

Հիմնադրամը տաղավարը գովազդելու համար կինոշուկայի կազմակերպիչներին պատվիրելու է գովազդային պաստառներ (2 հատ) Marriott Hotel- ում, Gropius Bau-ում: Սա կինոշուկայի երկրու խոշոր և հիմնական անցկացման վայրերն են: Gropius Bau-ում կինոշուկան գործում է 2006, իսկ Marriott հյուրանոցում 2009 թվականից:

Հայկական տաղավարը զբաղեցնելու է 12 ք.մ, որտեղ նաև կազմակերպվելու է հյուրասիրություն: Տպագտվելու է 2024-2025 թթ. հայկական կինոինդուստրիան նկարագրող կատալոգը, որը նաև հասանելի կլինի կինոշուկայի այցելուներին օնլայն ձևաչափով:

Այս տարվա Եվրոպական կինոշուկայի տաղավարի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է 4 մլն. 905 հզր. 5 դրամ:

Եվրոպական կինոշուկան անցկացվելու է փետրվարի 13-19-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 8
Պիտակներ՝ ԲեռլինալեԲեռլինալե-2025Բեռլինի միջազգային կինոփառատոնԵվրոպական կինոշուկաԿինոյի հիմնադրամՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Հայաստանի դրամարկղային մուտքերը. հունվարի 23-26

Հաջորդ նյութը

Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է ժյուրիի կազմը

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Բեռլինի կինոփառատոնն ու EFM-ն կփոխվեն 2021 թվականին

Բեռլինի կինոփառատոնը հայտարարել է ժյուրիի կազմը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    11 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 3
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: