Նոյեմբերի 15-ին Հայաստանի Տավուշի մարզի Նավուր գյուղում մեկնարկել են Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորման նկարահանումները:
Նկարի արտադրողներն են «Օրդեր ֆիլմ փպրոդաքշնը», «Մեմոքասթը» և ռուսաստանյա «Բոլշոյե կինո» ընկերությունը: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը («Սպիտակ») և Միխայիլ Գոմիաշվիլին («Պատանդները»):
«Զուլալի» վեպը, գրողի խոսքով, մի ընտանիքի պատմություն է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անուն Զուլալի է:
«Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները»,- պատմել է Աբգարյանը:
Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2020 թվականի գարնանը: