Ինչպես տեղեկանում ենք ֆիլմի էջից նկարի արտադրողներն են «Օրդեր ֆիլմ փպրոդաքշնը», «Մեմոքասթը» և ռուսաստանյա «Բոլշոյե կինո» ընկերությունը: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը: Ինչ վերաբերվում է պրոդյուսերական խմբին, կարելի է ենթադրել, որ Գևոնդ Անդրեասյանը ընդգրկված է նախագծում, քանի որ նա «Բոլշոե կինո» ընկերության համահիմադիրն է: Գլխավոր դերերում են Հերմինե Ստեփանյանը («Սպիտակ») և Միխայիլ Գոմիաշվիլին («Պատանդները»):
«Զուլալի» գրքում երկու վեպ է և պատմվածքներ: Վեպը, որի անունով նաև գիրքն է կոչվում, ինչ-որ մոգական ռեալիզմ է: Ինձ թվում է, չնայած անհարմար է նման բաներ ասելը, բայց այն մի քիչ Ֆոլքներ է, մի քիչ Մարկես: Այդ գրողներին ես շատ եմ սիրում»,- ասել է Ն.Աբգարյանը:
«Զուլալի» վեպը, գրողի խոսքով, մի ընտանիք պատմության է: Գլխավոր հերոսն է մի տղա, ով ապրում է երկու կնոջ հետ, նրանցից մեկի անուն Զուլալի է:
«Գործողությունները տեղի են ունենում պայմանական Հայաստանում, քանի որ կենցաղն ու կերպարները հայկական են, բայց պատմությունը՝ համամարդկային: Գրքում կա մեկ այլ վեպ: Այն հայկական պատմություն է, ժամանակակից, արդիական, դատարկվող հակական գյուղերի մասին է, որտեղից տղամարդիկ գնում են Ռուսաստան աշխատելու, մնում են ծերերը, կանայք և երեխաները»,- պատմել է Աբգարյանը:
Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2020 թվականի գարնանը:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: 1993 թվականից ապրում է Մոսկվայում: Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո: Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում:
«Օրդեր ֆիլմը» հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության առաջնային նպատակն է Հայաստանում նպաստել կինոարտադրությանը, համատեղ նախագծեր իրականացնել թե´ հայկական, թե´ օտարերկրյա կինո և հեռուստաընկերությունների հետ:
«Բոլշոյե կինո» կինոընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին երկու պրոդյուսերներ՝ Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանների կողմից: