Աշնան վերջին գործարկվում են երկու նոր սթրիմինգային ծառայություններ: Disney+ թողարկում է «Մանդալորցին», իսկ Apple TV+ խաղադրույք է կատարում «Առավոտյան շոու» արտադրական դրամայի վրա: Բայց առանց դրա էլ, մեզ սպասվում է շատ աղմկահարույց նորույթներ՝ Ֆիլիպ Փուլմանի «Մութ նյութեր» եռերգության էկրանավորումը եւ «Հարլի Քվին» կոմիքսային հակահերոսուհու մասին մուլտսերիալը:
«Առավոտյան շոու», 1-ին եթերաշրջան
Apple TV+, նոյեմբերի 1
Նոյեմբերի առաջին օրը Apple-ը պայքարի մեջ է մտնում ժամանակակից առցանց հեռուստադիտողի համար: Հնարավոր հիթերից մեկը կարող է դառնալ «Առավոտյան շոուն», որը լի է աստղային անուններով: Սերիալն արդեն նախապես երկարացվել է երկրորդ եթերաշրջանի համար, 20 դրվագների ընդհանուր բյուջեն բավականին տպավորիչ է՝ 300 մլն դոլար:
Առավոտյան նորությունների շոուի հաղորդավարուհի Ալեքս Լեւին (Ջենիֆեր Էնիսթոնը) դառնում է աղմկահարույց սկանդալի մասնակից. նրա բազմամյա գործընկեր Միթչ Քեսլերը (Սթիվ Կարելը) մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ եւ հեռացվում է աշխատանքից: Այժմ Ալեքսը ստիպված է պայքարել իր նախկին տեղի համար, քանի որ նա գավառից ժամանած մրցակից ունի՝ լրագրող Բրեդլի Ջեքսոնը (Ռիզ Ուիզերսփուն): Դրամատիկ սերիալը խոստանում է ցուցադրել նրանց անդրկուլիսյան կյանքը, ովքեր կանգնած են հայտնի լրատվական հաղորդումների արտադրության հետեւում: Պրոֆեսիոնալ փոխհարաբերությունների մանրամասները հիմնված են CNN-ում աշխատող հաղորդավար Բրայան Սթելթերի գրքի վրա:
«Մութ նյութեր», 1-ին եթերաշրջան
BBC One / HBO, նոյեմբերի 4-5
«Գահերի խաղի» ավարտից հետո բազմաթիվ հեռուստաշոուներ ընդգրկվել են մերօրյա գլխավոր ֆենտեզիական սերիալի կոչման համար մղվող պայքարում: Գահին արված ամենահամոզիչ հայտերից մեկը Ֆիլիպ Փուլմանի «Մութ նյութեր» գրքերի շարքի նոր էկրանավորումն է մուլտիտիեզերքի մասին, որը բաղկացած է բազմաթիվ զուգահեռ աշխարհներից:
Նրանցից մեկում (այլընտրանքային վիկտորիանական դարաշրջան) ապրում է որբ աղջիկ Լիրա Բելակվան, որը կհայտնվի էպիկական պատմության կենտրոնում եւ ստիպված կլինի փրկել աշխարհը, ընդ որում ոչ միայն իր: Գլխավոր դերում՝ ծագող աստղ Դաֆնի Կինն է («Լոգան»): Ջեյմս Մաքէոյը, Ռութ Ուիլսոնը եւ Լին-Մանուել Միրանդան նույնպես կազմում «Մութ նյութեր» սերիալի մի մաս:
Փուլմանի ստեղծագործություններն արդեն փորձել են էկրանավորել: «Ոսկե կողմնացույց» լիամետրաժ ֆիլմը պետք է դառնար եռերգության սկիզբ, որն ի վերջո չկայացավ: Այս անգամ վաղաժամ փակվելուց վախենալ չարժե. շոուն արդեն երկարացրել են երկրորդ եթերաշրջանի:
«Րիքը և Մորթին», 4-րդ եթերաշրջան
Adult Swim, նոյեմբերի 11
Խելագար անիմացիոն շարքի երկրպագուները հստակ սպասելու ունակություն ունեն: Երկու տարի անց «Րիքը եւ Մորթին» վերադառնում են հինգ նոր դրվագներով: Ինչի՞ն պատրաստվել: Մռայլ փիլիսոփայությանը, սյուրռեալիստական կերպարներին եւ անհեթեթ իրավիճակներին: Ավանդաբար փոքր թվով դրվագները (տասը) շոուրաններներներ Ջասթին Ռոյլանդը եւ Դեն Հարմոնը պլանավորում են փոխհատուցել նրանով, որ կկրճատվեն նոր եթերաշրջանների թողարկման ընդմիջումները: Հաջորդները խոստանում են արդեն 2020-ին:
«Մանդալորցին», 1-ին եթերաշրջան
Disney+, նոյեմբերի 12
Նոյեմբերի երկրորդ բարձր մեկնարկը` Disney + հոսքային համակարգը: Ընկերությունը որոշել է մտնել «Աստղային պատերազմների» տիեզերքի վրա հիմնված «Մանդալորցին» սերիալով:
Սյուժեի մանրամասներից համարյա բան չկա: Հայտնի է, որ գործողությունը կծավալվի «Ջեդայի վերադարձի» ավարտից անմիջապես հետո: Գլխավոր հերոսը կլինի մանդալորցիների ժողովրդից գլուխների անկախ որսորդը. նրան մարմնավորելու է Պեդրո Պասկալը: Գլխավոր եւ էպիզոդիկ դերերում կհայտնվեն Ջանկարլո Էսպոզիտոն, Ջինա Կարանոն, Կարլ Ուեսերսը եւ Վեռներ Հերցոգը: Դրվագների բեմադրությամբ զբաղվել են տաղանդավոր ռեժիսորներ և համընդհանուր սիրելիներ՝ Թայքի Վայտիտիից մինչև Դեբորա Չոու:
«Հարլի Քվին», 1-ին եթերաշրջան
DC Universe, նոյեմբերի 29
Մինչ բոլորը սպասում են Մարգո Ռոբիի ֆիլմին, որը հաջորդ տարի պետք է ցուցադրի DC-ի կոմիքսներից հայտնի չարագործի էմանսիպացիան, նման մի բան շատ շուտով կհայտնվի փոքր էկրաններին: Նոր անիմացիոն սերիալը մեծահասակների լսարանի համար (արյուն եւ կտրված վերջույթները առկա են) կպատմի Հարլի Քվինի արկածների մասին, որը ազատվել է Ջոկերի ազդեցությունից եւ փորձում է ինքնուրույն գործել՝ միավորվելով Թունավոր բաղեղի հետ: Գլխավոր հակահերոսին կհնչունավորի Քեյլի Կուոկոն, այլ դերերում՝ Ալան Թյուդիկ (Ջոկեր) եւ Ջանկարլո Էսպոզիտո (Լեքս Լյութոր):