HBO-ն հրապարակել է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Նոր Պապը» սերիալը թրեյլերը: Արդյոք սերիալը կլինի «Երիտասարդ պապը» սերիալի շարունակությունը, թե ինքնուրույն նախագիծ, հաստատ հայտնի չէ: Սակայն, դատելով թրեյլերից, Ջուդ Լոուին, որն առաջին սերիալում խաղացել է գլխավոր դերը, մեծ ուշադրություն կհատկացվի:
Ինչ վերաբերում է առաջիկա սերիալի սյուժեին, հայտնի է միայն այն, որ Ջոն Մալկովիչի հերոսը քահանայապետի պաշտոնում կփոխարինի Պիյա XIII-ին, որին մարմնավորում է Ջուդ Լոուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագծում կնկարահանվեն Շերոն Սթոունը, Մերիլին Մենսոնը եւ ռուս դերասանուհի Յուլիա Սնիգիրը:
«Նոր Պապը» սերիալի առաջին երկու սերիաների պրեմիերան կկայանա Վենետիկի կինոփառատոնում: Հիշեցնենք, որ «Երիտասարդ Պապի» պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերին: Ջուդ Լոուն խաղացել է իտալա-ամերիկացի Լեննի Բելարդոյի՝ պատմության մեջ ամենաերիտասարդ Հռոմի Պապի՝ Պիոս XIII-ի դերը: