Հուլիսի 27-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան / The Hollywood Foreign Press Association (HFPA) հայտարարել է 78-րդ «Ոսկե գլոբուս» մրցանակի թեկնածուների հայտնաբերման ժամկետները եւ նրանց ցուցակի հրապարակման ամսաթիվը: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ մրցանակաբաշխության արարողությունը հունվարի սկզբից հետաձգվել էր մինչեւ փետրվարի 28-ը:
2021 թվականին մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան փետրվարի 3-ին:
Բացի այդ, կազմակերպիչները ժամանակավորապես փոխել են ֆիլմերի թողարկման ժամկետների պահանջները: Այժմ լիամետրաժ ժապավենը կարող է հավակնել Ոսկե գլոբուսի, եթե դրա թողարկումը կայանա մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը: Հեռուստատեսային նախագծերի համար որակավորման տարին չի երկարացվել եւ կավարտվի դեկտեմբերի 31-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ասոցիացիան որոշել էր, որ ֆիլմի թողարկումը կարող է համարվել առցանց հարթակներում նրա դուրս գալը: Նման նորամուծությունները պայմանավորված են կինոթատրոնների փակմամբ, ինչպես նաեւ համաճարակի ֆոնին կինոարտադրության դադարեցմամբ եւ ժամանակավոր բնույթ են կրում:
Ասոցիացիան արդեն քննարկում է անվանակարգում ընդգրկվելու հավակնորդ նախագծերը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Ընտրության կանոնակարգը և կանոնները հասանելի են մրցանակի կայքում: