Չինաստանում կինոթատրոնների փակումից ի վեր առաջին անգամ հունվարի վերջին Պեկինի ազգային կինոբյուրոն պաշտոնական հայտարարություն է հրապարակել, հաղորդում է Variety-ն: Դա տեղի է ունեցել ուրբաթ՝ ապրիլի 3-ին: Դրանից երկու օր առաջ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը խոսել է չինական կինոոլորտի ներկայիս վիճակի մասին: Չինաստանի առաջնորդի ելույթի հիմնական եզրակացությունը՝ կինոթատրոնները նախկինի պես պետք է փակ պահել:
Ուրբաթ հրապարակված կարճ հայտարարության մեջ հաղորդվում էր, որ կինոբյուրյուն ֆինանսների նախարարության, հարկային ծառայության եւ այլ գերատեսչությունների հետ համատեղ մշակում է արտոնյալ հարկման համակարգ, ինչը թույլ կտա ակտիվացնել համաճարակի հետեւանքներին հակազդելու միջոցները: Հայտարարվել է ֆիլմերի ստեղծման եւ տարածման աջակցության ավելացում, ինչպես նաեւ տեղական կինոընկերություններին օգնություն ցուցաբերելու հատուկ միջոցառումների իրականացում: Խոստվել է առցանց դիտման խթանմանը, որպեսզի բավարարվի մարդկանց տանը կինոնկարներ դիտելու աճող անհրաժեշտությունը:
Չինական իշխանությունների կողմից արված հրապարակային հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում Չինաստանում կինոթատրոնների աշխատանքի վերականգնում չի նախատեսվում: Անցած ամիս տարածաշրջանային հարթակների աննշան մասը փորձեր է ձեռնարկել սկսել աշխատել, սակայն արդեն մի քանի օր անց դրանք կրկին փակվել են իշխանությունների ուղղակի հրամանով:
Հատկանշական է, որ հայտարարության թողարկումը ապրիլի 3-ին հանգեցրել է տեղական կինոընկերությունների բաժնետոմսերի կարճաժամկետ աճի, ինչպիսիք են China Film Group-ը, Huayi Brothers-ը եւ Wanda Film-ը. Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո ընկերություններից յուրաքանչյուրի բաժնետոմսերի արժեքը կտրուկ բարձրացել է ավելի քան 7 տոկոսով: Սակայն շուկայի վստահության աճը կարճ տևեց՝ արդեն օրվա ավարտին բաժնետոմսերը նվազեցին՝ պահպանելով միայն աճի չնչին տոկոսը: