Չնայած 2019 թվականի ոչ լավագույն արդյունքներին եւ համաշխարհային կինովարձույթի ներկայիս անմխիթար վիճակին, չինական Wanda Film ընկերությունը խաղադրույք է կատարում իրավիճակի շուտափույթ կարգավորման վրա: Dalian Wanda Group կոնգլոմերատի ստորաբաժանումը երեք տարվա ընթացքում 431 մլն դոլար կծախսի Չինաստանում նոր կինոթատրոններ բացելու համար:
2019 թվականի վերջի դրությամբ ընկերությունն ուներ 603 կինոթատրոն և 5343 էկրան: 2020-ից մինչեւ 2022 թվականը նախատեսված է ավելացնել եւս 162 կինոթատրոն՝ 1258 էկրաններով: Ինսայդերները պնդում են, որ այդ որոշումը հիմնված է համաճարակի հետ կապված կորոնավիրուսից դուրս գալու ժամանակ Չինաստանի իշխանությունների կողմից լուրջ աջակցության հավատի վրա:
Wand կինոցանցը Չինաստանում շարունակում է պահպանել հաճախելիության եւ դրամարկղային մուտքերի բարձր դիրքը: Հիշեցնենք, որ հունվարի վերջից Չինաստանի բոլոր կինոթատրոնները փակ են: Կարանտինի հետ կապված սահմանափակումները կամաց-կամաց թուլանում են, սակայն կինոթատրոնների բացման ժամկետներ առայժմ չեն նշվում: