Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը հրապարակել է 2020 թվականի պետական ֆինանսավորման առաջին մրցույթում հաստատված լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ցանկը:
2020 թվականի առաջին մրցույթի Վերջնական գնահատման փուլի արդյունքում ֆինանսավորում հատկացվել է 10 լիամետրաժ նախագծի, այդ թվում՝ Զարգացման փուլի՝ 3, Արտադրական փուլի՝ 4 (որից համաձայնագիր՝ 4), Հետարտադրական փուլի՝ 2, Տարածման փուլի՝ 1:
Այսպիսով ակնկալվում է, որ 2020 թվականին հայկական վարձույթում կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» խաղարկային ֆիլմը:
Կարճամետրաժ նախագծերից հաստատվել է 5 ֆիլմի նախագիծ, այդթվում՝ խաղարկային՝ 2, անիմացիոն՝ 3: Հարկ է նշել, որ 3D-ն տվյալ պարագայում ենթադրում է անիմացիոն տեխնոլոգիա, այլ ոչ թե ցուցադրման ձևաչափ:
Ընդհանուր հաշվով Կինոկենտրոնը հատկացրել է 72 074 000 դրամի պետական աջակցություն, որից 24 149 000 դրամ լիամետրաժ կինոյի համար և 47 925 000 դրամ կարճամետրաժ կինոյի համար: