Օգոստոսի 29-ին Իտալիայի Լիդո կղզում Վենետիկի 76-րդ կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել պատվավոր Ոսկե առյուծի հանձնման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի ստացել է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
«Ես շատ հուզված եւ շոյված եմ: Ես շատ լավ հիշողություններ ունեմ Վենետիկի կինոփառատոնի մասին: Առաջին անգամ, երբ ես Իսպանիայից հեռացա որպես ռեժիսոր, ես եկա Վենետիկի կինոփառատոն՝ «Առատավոր հմայքը» ֆիլմով: Դա 1983 թվականին էր: Վենետիկում տեղի ունեցավ իմ մկրտությունը որպես միջազգային ռեժիսոր, – հիշում է Ալմոդովարը: – Ես անչափ շնորհակալ եմ այս անսպասելի պարգեւի համար, որն ինձ դնում է այնպիսի ռեժիսորների շարքում, ինչպիսիք են Բունյուելը, Անտոնիոնին, Կեսլեւսկին, Պոնտեկորվոն, Ռոսելինին, Դրեյերը: Ցուցակը կարելի է շարունակել, և ասեմ առանց կեղծ համեստության, ես վստահ չեմ, որ արժանի եմ դառնալ դրա մի մասը: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում պարգևի համար:»
Պեդրո Ալմոդովարը շուրջ 50 միջազգային մրցանակների դափնեկիր է, որոնց թվում են երկու Օսկար «Խոսիր նրա հետ» (Լավագույն սցենար) եւ «Ամեն ինչ մորս մասին» (Լավագույն օտարալեզու ֆիլմ) ֆիլմերի համար, Կաննի կինոփառատոնի մրցանակները «Վերադարձ» (Լավագույն ֆիլմ) և «Ամեն ինչ մորս մասին» (Մրցանակ ռեժիսուրայի համար) համար, Վենետիկի կինոփառատոնի մրցանակը՝ «Կանայք նյարդային պոռթկման եզրին» ֆիլմի համար (Լավագույն սցենար):