MGM ստուդիան և Eon ընկերությունը, որոնք տիրապետում են «բոնդիանայի» իրավունքներին, քննարկում են «Մահանալու ժամանակը չէ» Ֆիլմի պրեմիերան հերթական տեղափոխելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Comic Book պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։ Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, թողարկումը տեղի կունենա 2021 թվականի աշնանից ոչ շուտ:
Բնականաբար, որպես պատճառ նշվում է շուկայի անորոշությունը նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված նորությունների ներգո: Ստուդիայի պաշտոնական ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ի սկզբանե ֆիլմը հոբելյանական մասը նախատեսվում էր վարձույթ հանել 2020 թվականի գարնանը, սակայն պանդեմիան դրա ստեղծողներին ստիպել է վերանայել ժամանակացույցը և հետաձգել մեկնարկը մինչև աշուն, իսկ այնուհետև մինչև 2021 թվականի գարուն:
MGM ստուդիան, այնուամենայնիվ, դիտարկում էր նկարը ստրիմինգային ծառայություններին վաճառելու հնարավորությունը հաշվի առնելով, որ ֆիլմի թողարկումը ստիպված է եղել երկու անգամ հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշենք, որ 007 գործակալի մասին ստեղծագործությունների էկրանավորումները համաշխարհային վարձույթում ավանդաբար հայտնվում են նոյեմբերին: