Անցյալ ամռանը Disney կինոընկերության կողմից հեռացված Ջեյմս Գանը, ամենայն հավանականությամբ, կնկարահանի երրորդ «Գալակտիկայի պահապանները»: Համենայնդեպս, այս մասին հայտնում են Deadline պարբերականի հեղինակավոր աղբյուրները:
Հիշեցնենք, որ «Գալակտիկայի Պահապանների» ռեժիսորի պաշտոնից հեռացվելուց հետո նախագծին հետևել են տարբեր կինեմատոգրաֆիստներ, որոնց թվում եղել է Ադամ Մակքեյը: Ընդ որում, հաղորդվում էր, որ Ջեյմս Գանի սցենարը մնում է կցված նախագծին:
Ջեյմս Գանը հեռացվել է Disney-ից բազմամյա վաղեմության թվիթների հետ կապված սկանդալից հետո, որոնցում ռեժիսորն անհաջող կատակում էր: Գանը բազմիցս ներողություն է խնդրել այդ հաղորդագրությունների համար և դա արել է սկանդալից շատ առաջ: Սակայն դա չի խանգարել Disney-ի ղեկավարներին նրա հեռացման մասին որոշում կայացնել: