«Օսկարի» դափնեկիր Ջերեմի Այրոնսը կդառնա Բեռլինի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ:
Ժյուրիի ընդլայնված կազմը եւ լիարժեք մրցութային ծրագիրը կհայտարարվի ավելի ուշ: Պատվավոր Ոսկե արջ կստանա Հելեն Միրենը:
«Իր տարբերվող ոճի շնորհիվ Ջերեմի Այրոնսը մարմնավորել է մի քանի նշանավոր կերպարներ, որոնք ինձ ուղեկցում էին դեպի կինո իմ ճամփորդության ողջ ընթացքում՝ ստիպելով ինձ գիտակցել մարդկային էակների բարդությունը», – մեկնաբանում է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կառլո Շատրիան:
«Հսկայական հաճույքի և մեծ պատվի զգացումով եմ ստանձնում Բեռլինալե-2020 միջազգային ժյուրիի նախագահի դերը, փառատոնը, որով այդքան երկար հիացել եմ և որը միշտ հաճույքով եմ այցելել: Բեռլինի փառատոնում գտնվելը հաճելի նվեր կլինի, որը ինձ հնարավորություն կտա ոչ միայն հիշեցնել ինձ այս մեծ քաղաքի մասին, այլև դիտել փառատոնի կողմից ընտրված այս տարվա ֆիլմերի բերքը, այնուհետև քննարկել նրանց արժանիքները ժյուրիի իմ գործընկերների հետ», – ասել է Այրոնսը:
Ստուգատեսը կանցկացվի փետրվարի 20-27-ը: Հայաստանը Բեռլինալե 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող Եվրոպական կինոշուկայում առաջին անգամ կմասնակցի առանձին տաղավարով: