Հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ Pixar-ի և Walt Disney Animation Studios-ի ղեկավար Ջոն Լասսեթերը, ով լքել էր իր պաշտոնը սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով գլխավորեց Skydance-ի անիմացիոն բաժինը, որը այսօր պատրասում է երկու նոր լիամետրաժ նախագիծ – հայտնում է The Hollywood Reporter-ը հղում անելով Skydance Media-ի ղեկավար Դևիդ Էլիսոնի վրա:
Դևիդ Էլիսոնը համարում է Լասսեթերին կրեատիվ և տաղանդավոր մասնագետ և նշեց, որ ռեժիսորը ընդունել է իր սխալները և ներողություն է խնդրել: Բացի այդ Էլիսոնը հայտնեց, որ Skydance-ը խորհրդատու է վարձել, ով պետք է հետազոտի այդ մեղադրանքները:
Ընկերության որոշ գործընկերներ, որոնց շարքում է նաև Paramount Pictures-ը, համաձայն չեն ընդունված որոշման հետ և հայտարարեցին, որ կարող են հրաժարվել համագործակցել Լասսեթերի ղեկավարած անմացիոն բաժնի հետ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Ջոն Լասսեթերը հեռացվել էր Disney-ի գործունեությունից: Նախատեսվում էր, որ կես տարի անց նա պետք է վերադառնալ կրեատիվ ղեկավարի պաշտոնին: Ինքը լասսեթերը հունիսին հայտնում էր, որ պատրաստ է աշխատել, բայց ընկերության ղեկավարություն է որոշում է կայացրել աատել նրան աշխատանքից: Բայց հոնիսից մինչև 2018-ի դեկտեմբեր նա գրանցված էր որպես Disney-ի աշխատակից՝ որպես խորհրդատու: