Հունվարի 14-ին «Գայդարյան» համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Ստեղծարար ինդուստրիայի ապագան Ռուսաստանում» փորձագիտական քննարկումը: Քննարկման առանցքային թեման է դարձել կորոնավիրուսի պանդեմիայից առավել տուժած ստեղծարար ինդուստրիաների սեկտորներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ պետական աջակցության միջոցառումները և այս պահին այդ ոլորտի զարգացման համար առկա խոչընդոտները:
Քննարկման բանախոսներն էին ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, «ՌՈՔ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Ուչիտելը, Yellow, Black and White-ի գլխավոր պրոդյոսեր Էդուարդ Իլոյանը: Միջոցառման մոդերատորն էր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ, Մ. Գորկու անվան կինոստուդիայի գլխավոր տնօրեն, «Անիմացիոն կինոյի ասոցիացիայի» վարչության նախագահ Յուլիանա Սլաշչևան:
Օլգա Լյուբիմովան իր ելույթում նշել է, որ Մշակույթի նախարարությունը փորձագիտական հանրության և շահագրգիռ կողմերի հետ համատեղ մշակում է ստեղծարար արդյունաբերության զարգացման հայեցակարգը և դրանց պետական աջակցության իրականացման մեխանիզմները: Ընդ որում, անցյալ տարին բարդ է դարձել, այդ թվում նաև այդ ուղղության համար:
«Մեզ համար, առաջին հերթին, հիմնական խնդիրը այդ ոլորտներին աջակցություն ցուցաբերելն էր: Խոսելով ստեղծարար ոլորտների մասին՝ շատ կարևոր է, որ, չնայած համաճարակին, շարունակեն նկարահանվել նոր նախագծեր, աջակցություն ստանան նոր դեբյուտները, աշխատեն նոր երիտասարդ ռեժիսորներ, որոնց կաջակցեն պրոդյուսերները արտադրության մշտական ցիկլը պահպանելու համար», – ասել է Լյուբիմովան:
Յուլիանա Սլաշչևան նշել է, որ լավագույն փորձի հետագա մեծացման համար դեռևս բավարար չէ նորմատիվ բազան, որը կամրագրի ստեղծարար ինդուստրիայի հասկացությունը և հնարավորություններ կբացի ֆինանսական գործիքների ստեղծման և վիճակագրական մոնիթորինգի համար: Նման գործիքներից մեկը պետք է դառնա մշակույթի նախարարության պատրաստվող կրեատիվ արդյունաբերության զարգացման հայեցակարգը: