«Ղրղզթասմասի» պետական կինոկենտրոնը և «Ռոսկինոն» համագործակցության հուշագիր են ստորագրել, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բիշքեկի առաջին միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որն անցկացվում է նոյեմբերի 17-21-ը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կինոարտադրության ոլորտում համագործակցության, ինչպես նաև ազգային ֆիլմերի առաջխաղացման, կինոարտադրության, կրթության և այլ ուղղություններով համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրել են «Ղրղզթասմասի» տնօրեն Տալանտբեկ Տոլոբեկովը և «Ռոսկինոյի» բիզնես գործընթացների զարգացման և կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական Ռիմա Սաչունովան: