Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան հաշվարկել է, որ պանդեմիայի պատճառով կինոցուցադրման ոլորտում երկարատև ճգնաժամը ռուսական հաստատությունների վրա նստել է 50 մլրդ ռուբլի, հաղորդում է Ինտերֆաքս-Ռոսիան:
Կազմակերպության ղեկավար Օլեգ Բերեզինի խոսքով՝ ինդուստրիայի վնասները կազմել են 50 մլրդ ռուբլի, որից 10 մլրդ ուղղակի կորուստներ են, իսկ շուրջ 40 մլրդ՝ համաճարակի պատճառով չստացված եկամուտ:
Ասոցիացիայի ղեկավարը 2021 թվականի համար կանխատեսումներ չի արել՝ նշելով, որ իրավիճակը մեծապես կախված կլինի լայն էկրանին հայտնված բովանդակությունից:
Նա նաև հույս է հայտնել, որ ռուսական հարթակների աշխատանքը այլևս չեն սահմանափակի համաճարակի պատճառով՝ հաշվի առնելով, որ ամանորյա տոների ժամանակ բաց կինոթատրոններում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չեն եղել: