Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջարկն այն մասին, որ ԱՊՀ երկրներից մեկում վարձութային վկայական ստացած ֆիլմերը կարող են վարձույթ դուրս գալ միավորման ողջ տարածքում «դատարկախոսություն» է, հայտարարել է Զուգահեռ ներմուծման ասոցիացիայի տնօրեն, մտավոր իրավունքների նախկին օմբուդսմեն Անատոլի Սեմյոնովը НСН-ի հետ զրույցում:
«Այստեղ հարցն այն չէ, որ վարձույթի համար իրավատերերի համաձայնությունը տրվի: Հարցը վարչական է: Համապատասխանաբար, սա հեղինակային իրավունքի խնդիր չէ: Այսինքն, եթե ԱՊՀ-ն պայմանավորվի, որ որևէ ֆիլմ թողարկվում է ԱՊՀ տարածքում, ապա, համապատասխանաբար, այն կարելի է շրջանառել [միավորման] ցանկացած երկրում: Բայց դա չի նշանակում, որ այն ավտոմատ կերպով իրավունք է տալիս այս ֆիլմը ցուցադրել կինոթատրոններում՝ առանց հեղինակային իրավունքի սեփականատիրոջ, կինոստուդիայի կամ դիստրիբյուտորի հետ լիցենզային պայմանագիր կնքելու: Խոսքը հենց այն մասին է, որ ԱՊՀ յուրաքանչյուր երկիր պետք է ճանաչի վարձութային վկայականը: Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը ոչ մի աջակցություն չի ստանա, քանի որ ԱՊՀ տարբեր անդամների ճաշակները շատ տարբեր են», – ասել է Սեմյոնովը:
Ավելի վաղ Հայաստանի կինոյի հիմնադրամի փոխտնօրեն Վարդան Աբովյանն առաջարկել էր, որպեսզի ԱՊՀ երկրներից մեկում վարձութային վկայական ստացած ֆիլմերը կարողանան վարձույթ մտնեն միավորման ողջ տարածքում:
«Դա օդի հայտարարագիր է: Հայաստանի համար հիմա սկզբունքորեն բավական դժվար է ինչ-որ նախաձեռնություններ առաջ քաշել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ բարդացած հարաբերությունները: Դե, ընդհանուր առմամբ, այն հայեցակարգը, որ ԱՊՀ բոլոր երկրները նույն կերպ են դատելու, թե ինչն է թույլատրելի և ինչն է անթույլատրելի…Նման բան չի լինի: Վստահ չեմ, որ այստեղ ընդհանրապես ինչ-որ օգնության մասին կարող է խոսք լինել: Սա պարզապես փորձ է օրինականացնել ցուցադրման միասնական թույլտվությունը: Ես կասեի, որ նման դատարկախոսությունը ոչ մի բանի մասին է», – հավելել է Սեմյոնովը:
Կինոյի հիմնադրամի առաջարկը մեծ ոգևորությամբ էր ընդունվել Ռուսաստանում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրից 2022 թվականից դուրս է եկել Հոլիվուդը, ինչից հետո խոսակցություններ էին պտտվում ֆիլմերի զուգահեռ ներմուծման համար լուծում գտնելու վերաբերյալ:
2021 թվականին ընդունված «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը պարտադրում է հանրային ցուցադրություն իրականացնողներին ապահովել վարձութային վկայականի առկայությունը: Բացի այդ, Հայաստանում, ինչպես Ռուսաստանում և Ղազախստանում վարձութային վկայական ստանալու համար դրված է ֆիլմի տեղական լեզվով թարգմանության պահանջը:
НСН-ի հետ զրույցում Հայաստանի կինոյի հիմնադրամի առաջարկը քննադատել է նաև Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Վորոնկովը՝ նշելով, որ այն աշխատելու է միայն մեկ ուղղությամբ:
«Նախաձեռնությունը կարող է հետաքրքիր լինել, բայց կարծում եմ՝ քիչ իրականանալի: ԱՊՀ երկրներում ռուսական ֆիլմի Ռուսաստանում ստացված վարձաութային վկայականը վավերացնելը, հավանաբար, պարզ պատմություն է: Բայց ինչպես կաշխատի հակառակ պատմությունը…Առայժմ հակադարձ մոդելին վերաբերվում եմ, մեղմ ասած, թերահավատորեն: Չեմ կարծում, որ դա կաշխատի: Եվ մենք հասկանում ենք, որ ամբողջ աշխարհում չկա նման բան, ինչպիսին է վարձութային վկայականը: Այսինքն, այն սկզբունքորեն գոյություն չունի», – ասել է Վորոնկովը:
ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան հայտնել էր, որ տարեսկզբից Ռուսաստանում հարյուրից ավելի վարչական գործեր են հարուցվել անօրինական կինովարձույթի վերաբերյալ, այս մասին ավելի վաղ փոխանցում էր ԿինոՊրեսը: