Ապրիլի 24-ին հայտնի է դարձել, որ Sony ստուդիան կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգել է իր ռելիզների մի մասը, ներառյալ Սարդ-Մարդու մասին նոր ֆիլմը, գրում է Variety-ն: Disney-ում նաեւ հայտարարել են իրենց որոշ նախագծերի թողարկումը հետաձգելու մասին, եւ այդ ցուցակում է ամենասպասված սիքվելներից մեկը՝ Դոկտոր Սթրենջ 2:
Սարդ-Մարդու մասին նոր կինոնկարի թողարկումը 2021 թվականի հուլիսի 16-ից հետաձգվում է 2021 թվականի նոյեմբերի 5-ին: Sony-ն նաեւ հայտարարել է «Սարդ-Մարդ. Տիեզերքի միջով» անիմացիոն ֆիլմի հաջորդ մասի թողարկումը հետաձգելու մասին՝ 2022 թվականի ապրիլի 8-ի փոխարեն այն կթողարկվի 2022 թվականի հոկտեմբերի 7-ին: Մեկ այլ անիմացիոն ֆիլմ՝ «Հրեշները արձակուրդում»/«Տրանսիլվանիա հյուրանոց», տեղափոխվել է, ընդհակառակը, ավելի վաղ՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ից 2021 թվականի օգոստոսի 6:
Marvel-ի եւ Disney-ի «Դոկտոր Սթրենջ. Խելագարության Մուլտիտիեզերքում» ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու 2022 թվականի մարտի 25-ին: Իսկ «Թոր. Սեր եւ ամպրոպ» ֆիլմը մեկ շաբաթ շուտ է դուրս գալու՝ 2022 թվականի փետրվարի 11-ին: