Երեկ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն էր, հեռուստաալիքները վերհիշեցին կինոռեժիսորի կյանքը: Օրը սկսվեց «Առաջին ալիքի» «Առավոտ լուսո» հաղորդման անդրադարձից՝
Նա երբեք չենթարկվեց ժամանակի պարտադարանքին, նկարահանեց ֆիլմեր, որոնք կոտրեցին ընդունված բոլոր կարծրատիպերը: Նա հավատում էր գեղեցիկին, իսկ գեղեցիկը նրա համար Աստված էր։ Այսօր 20-րդ դարի կինոյի մեծ վարպետի, հեղինակային կինոյի չգերազանցված ռեժիսորի՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝ 95-ամյակը: «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու չարախնդողների մի մեծ բանակ։
Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի գրաքննության ենթարկված կադրերը եւ այլ ֆիլմեր թվայնացվում են: Դրանք հունվարի 23-ին կցուցադրվեն Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում: գործընթացը մեկնարկել է անցած տարվանից Լեհաստանում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի խոսքով, Փարաջնովից հետո անցնելու են Համո Բեկնազարյանի կինոնակարներին:
«Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը» – Սերգեյ Փարաջանով