Սինտիա Նիքսոնը, որը հայտնի է որպես «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի Միրանդայի իր դերով, զրուցել է ռուս բլոգեր և լրագրող Կարեն Շահինյանի հետ մեկ ժամ տևողությամբ հարցազրույցում: Դերասանուհին, ով վերջին տարիներին իրեն նվիրել է ակտիվ քաղաքական գործունեությանը, պատմել է ԼԳԲՏ իրավունքների, միասեռ ամուսնությունների, տրանսֆոբիայի, հոլիվուդյան ինդուստրիայի և, իհարկե, նրա մասնակցությամբ հայտնի սերիալի մասին:
Շահինյանը տեսանյութի տակ գրել է, որ իրականում խոսակցությունը տեւել է երեք ժամ, իսկ բուն տեսանյութը ձայնագրվել է Նիքսոնի հյուրասենյակում, որտեղ նրա որդին նախօրեին Lego է հավաքել: Դատելով նկարագրությունից՝ բլոգերը հիացած է մնացել: Նա նշել է, որ դա «միանգամայն կարող էր լինել Բուդդայի հետ հանդիպում»: