Ներկայումս կատաղի եւ աճող մրցակցության պատճառով Disney, Amazon Prime եւ Netflix խոշորագույն սթրիմինգային ծառայությունները ստիպված են ակտիվորեն պայքարել նոր բաժանորդների համար եւ փնտրել նոր տարածքներ եւ հանդիսատեսին ներգրավելու ուղիներ: Այն բանից հետո, երբ 2017 թվականին արգելափակվել էր խոշորագույն շուկաներից մեկի՝ ՉԺՀ-ի տարածքում բազմաթիվ արտասահմանյան կայքերի հասանելիությունը, ընկերությունները որոշել են անցնել խոստումնալից հնդկական շուկա, որտեղ, սակայն, գերիշխում է տեղական կոնտենտը:
Մի քանի տարի անց տեղի հանդիսատեսին ոչ հնդկական ֆիլմերով եւ սերիալներով ներգրավելու անհաջող փորձերից հետո Amazon Prime եւ Netflix որոշել են փոխել մարտավարությունը եւ ավելի շատ լոկալ նախագծեր թողարկել, – հաղորդում է Film Take-ը:
Disney ընկերությունն իր հերթին, գնելով Fox-ի ակտիվների մեծ մասը, ձեռք է բերել Star India մեդիա կոնգլոմերատը եւ դարձել է Hotstar-ի տեղական տեսանյութերի խոշորագույն պրովայդերի սեփականատերը, որը վերահսկում է ավելի քան 10 հեռուստաալիքներ եւ ունի մի քանի հնդկական լեզուներով կոնտենտի լայն կատալոգ:
Ինչպես Չինաստանում, այստեղ նույնպես հանդիսատեսի մեծ մասը օգտվում է միայն առցանց հարթակների անվճար բովանդակությունից, սակայն Hotstar-ը, Amazon Prime-ը եւ Netflix-ը կարողացել են ներգրավել նաեւ վճարովի բաժանորդների: 2019 թվականի մայիսի դրությամբ Hotstar-ը մոտ 3 մլն հանդիսատես ունի, որոնք ամսական 4,29 դոլարով կամ տարեկան 14,28 դոլարով բաժանորդագրություններ են ձեւակերպել: Amazon Prime-ը, որը մեկնարկել է 2016-ին, ունի մոտ 2,5 միլիոն բաժանորդ, որոնք ամսական վճարում են $1,19: Netflix-ը 1,2 միլիոն հնդկական դիտողի է ներգրավել $7,15-ից մինչեւ $11,50 ամսական վճարով:
Hotstar-ը գործարկվել է չորս տարի առաջ եւ դարձել է Հնդկաստանում առաջին հոսքային հարթակը: Բովանդակության մեծ մասը կազմում են օգտագործողների կողմից ներբեռնված կրիկետի խաղերը, տեղական ֆիլմերը եւ հեռուստահաղորդումները: Hotstar-ում գրանցվում են ամսական ավելի քան 300 միլիոն օգտատեր, ինչը 10% ավել է, քան YouTube-ում:
Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կանգնած են պրեմիում դասի հոսքային ծառայությունների առջեւ, որոնք փորձում են Հնդկաստանում ստեղծել վճարովի բաժանորդների լայն բազա: Նախ, վճարը, որը կարող է իրեն թույլ տալ հնդկական դիտողների մեծամասնությունը, չափազանց ցածր է, որպիսի արդարացնի թանկարժեք բովանդակության մատչելիությունը: Երկրորդ, տեսահենությունը այնքան տարածված է, որ դիտողների մեծ մասը կարող է հեշտությամբ գտնել ամենատարածված ֆիլմերը անվճար: Երրորդ, ամերիկյան ընկերություններին չափազանց դժվար է հասկանալ հնդկական լսարանի նախասիրությունները: Վերջապես, Հնդկաստանում խոսում են մի քանի լեզուներով: Այսպիսով, Hotstar-ն արդեն ութ տեղական լեզուներով ծրագրեր ունի, Amazon Prime-ը ինը, Netflix-ը յոթ: Այնուամենայնիվ, Հնդկաստանում արագորեն աճող տվյալների բջջային փոխանցման եւ էժան սմարթֆոնների հասանելիության ծախսերն ապահովում են բարենպաստ միջավայր SVOD ծառայությունների զարգացման համար:
Netflix-ը անում է ամեն ինչ տեղական բովանդակության արտադրության համար: Ծառայությունը պատրաստել է մի քանի դրամա տեղական լեզուներով և մշտապես սիրված սիրային պատմություններ: Ներկայումս Netflix-ը ունի 19 ֆիլմ եւ ծրագրեր արտադրության մեջ, Amazon Prime – 8:
Որպեսզի հաջողության հասնել այնքան քիչ վճարովի բաժանորդների քանակով՝ Հնդկաստանում SVOD-ի ծառայությունները պետք է հաշվի առնեն գովազդից ստացված եկամուտները, այլ ոչ թե բաժանորդավճարը: BCG Consultancy-ի համաձայն՝ սպասվում է, որ օնլայն գովազդից ստացված հասույթը 2018 թվականին 500 մլն դոլարից կաճի մինչեւ 5 մլրդ դոլար 2023 թվականին:
Մեկ այլ շարժիչ ուժ է այն փաստը, որ 4G-ով աշխատող սմարթֆոնների հնդկական բաժանորդների միայն 4%-ն է բաժանորդագրվում վիդեո ծառայություններին: Կարեւոր է նաեւ հասկանալ, որ Հնդկաստանի չափահաս բնակչության միայն 10% (կամ 90 միլիոն մարդ) տարեկան վաստակում է ավելի քան $40 000:
Երբ Netflix-ի գլխավոր տնօրենին անցյալ տարի հարցրել են, թե որտեղ ծառայությունը կվերցնի նոր բաժանորդներին, նա ասել է, որ հաջորդ 100 միլիոնը Հնդկաստանից կգան: Այնուամենայնիվ, այժմ Hotstar-ը Հնդկաստանի հոսքային ծառայությունների մեջ բացահայտ ֆավորիտ է: Նրա կատալոգում 20 տարվա ընթացքում ստեղծված տեղական կինոհիթներն են եւ Star India-ի շոուները, ինչպես նաեւ կրիկետի խաղերը: Բացի այդ, 2019 թվականի աշնանը Disney-ը գործարկում է Disney +, ինչով հույս ունի ներգրավել նաեւ առավել ապահովված հնդիկների զգալի մասը: