Ռուսաստանի Կինոյի հիմնադրամը և Մշակույթի նախարարությանը հաստատել են վարձույթում ռուսական նկարների աջակցության համար 500 մլն ռուբլու չափով սուբսիդիայի տրամադրումը: Սուբսիդիան կտրամադրվի ֆիլմերին, որոնց թողարկումը նախատեսված է մինչև 2021 թվականը, այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Ռուսաստանի նախագահի խորհրդական, հիմնադրամի խորհրդի նախագահ Վլադիմիր Տոլստոյը:
«Ռուսական ֆիլմերի վարձույթի աջակցության համար 500 մլն է հատկացվել` 1% վերադարձի պայմաններում (ֆիլմերի աջակցության համար հատկացված միջոցներից – հեղ.): Այն նկարները, որոնք դուրս կգան ռիսկային ժամանակահատվածում, կարող են հավակնել աջակցության», – հայտնել է Տոլստոյը, եզրափակեով Կինոյի հիմնադրամի խորհրդի նիստը:
Նա հստակեցրել է, որ միջոցներ տրամադրելու մասին արդեն համապատասխան արձանագրություն է ստորագրվել: Սուբսիդիաներ ստանալու համար ընկերություններին անհրաժեշտ է դիմել Կինոյի հիմնադրամ:
Տոլստոյը նաև հայտնել է, որ խորհրդի արդյունքներով որոշում է կայացվել նկարների արտադրության ժամկետը 3-ից մինչև 4 տարի երկարաձգելու մասին: Բացի այդ, որոշվել է 50 մլն ռուբլի տրամադրել սոցիալական գովազդի համար, որն ուղղված է հանդիսատեսին կինոդահլիճներ վերադարձնելուն: Նա ընդգծել է, որ արդյունաբերության աջակցության համար լուծումների որոնման աշխատանքները կշարունակվեն: