Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստն այցելեցին Գերասիմովի անվան Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարան (ՎԳԻԿ)՝ Գիտելիքի և դպրության օրվա միջոցառմանը և հայտնի կինոբուհի 105-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:
Միջոցառման ժամանակ Գոլիկովան հայտնել է, որ ՎԳԻԿ-ը 2024 թվականից դիպլոմային աշխատանքների համար 146 մլն ռուբլի դրամաշնորհ կստանա, այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Երկրի ղեկավարի հանձնարարությամբ այժմ ՎԳԻԿ-ը դիպլոմային աշխատանքների համար դրամաշնորհ կստանա, որն այս տարվանից կազմում է 146 մլն ռուբլի», – ասել է Գոլիկովան:
Նրա խոսքով, ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետի ուսանողների համար Ստանիսլավ Գովորուխինի անվան կրթաթոշակները նույնպես կավելանան: