Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի ժամկետները հաստատվել են: Վենետիկի միջազգային կինոփառատոնը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 2-12-ը: Կազմակերպիչները հայտնել են, որ այս տարի ստուգատեսն այլ կերպ կանցնի: Իրադարձությունների մի մասը կվերածվի թվային ֆորմատի:
Փառատոնի տնօրեն Ալբերտո Բարբերան նաեւ հայտարարել է, որ ցուցադրությունների ժամանակ կձեռնարկվեն անվտանգության բոլոր միջոցները՝ բժշկական դիմակների պարտադիր օգտագործումը, սոցիալական հեռավորության պահպանումը:
Ավանդական մամուլի ասուլիսները կանցկացվեն առցանց ձեւաչափով, իսկ հավատարմագրված հյուրերի թիվը նկատելիորեն կկրճատվի:
Ամենածեր միջազգային կինոստուգատեսն ավանդաբար անցկացվում է աշնան սկզբին Լիդո կղզում: Առաջին անգամ Վենետիկի փառատոնը տեղի է ունեցել 1932 թվականի օգոստոսին՝ Վենետիկի բիենալեի շրջանակներում: