Ֆիլմի իրական վերնագիրը՝ «Քանի դեռ կա պրոսեկկո, հույս կա», ռուսական վարձույթում այն թարգմանել են որպես «Վենետիկյան դետեկտիվը», որը բոլորովին այլ տեսք կունենար, եթե այն իրականում նկարահանվեր Վենետիկում:
«Վենետիկյան դետեկտիվը» լավ փիար էին անում հեղինակային կինոյի սիրահարների շրջանում: Միակ բանը, որ ինձ անհանգստացնում էր՝ ռեժիսոր Անտոնիո Պադովանն էր, որը նկարահանել է կասկածելի որակի սարսափ ժանրի մի քանի կարճամետրաժ ֆիլմ:
Ամեն ինչ սկսվում է շատ լավ: Առաջին հայացքից գլխավոր հերոսը շատ համակրելի, բարեսիրտ իտալո-պարսկական մորուքավոր փմփլիկ ակնոցավոր տղամարդ է, որն աշխատում է որպես քննիչ: Միայն վերջում ենք հասկանում որ դա հերոսի մասին միակ տեղեկությունն էր. կերպարի զարգացում չկա, անհեթեթ նախապատմություն, որը գրեթե ոչ մի ազդեցություն չի ունենում: Բայց ամենասարսափելին այն է, որ մենք այդպես էլ չենք հասկանա, կերպարը կատակերգական բնույթ է կամ, թե լուրջ: Հերոսի տեղ-տեղ առկա դետեկտիվական գործունեությունը ցուցադրվում է առավելագույնս հիմար ու անհեթեթ, իսկ տեղ-տեղ որպես պրոֆեսիոնալի աշխատանք:
Խոսեմ այս «կատակերգության» կատակերգություն լինելու մասին. Այս կատակերգական դետեկտիվը պաթոլոգիկ անհեթեթություն է: Ինչ-որ ծիծաղելի բան անելու մոտ չորս փորձ էր արվել, բայց նույնիսկ քմծիծաղ չէր առաջացնում:
«Վենետիկյան դետեկտիվը» պատճառի հերթական օրինակն է, որով զանգվածային հանդիսատեսը երբեք չի գնա մի բանի, որն ավելի քիչ հայտնի է, քան շաբաթվա առաջին երկու պրեմիերաները: