Սեպտեմբերի 1-ից 11-ը Իտալիայում կանցկացվի Վենետիկի 78-րդ միջազգային կինոփառատոնը: Հուլիսի 26-ին Վենետիկի 78-րդ կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են առաջիկա ստուգատեսի ֆիլմերը: Հիմնական մրցույթին կմասնակցի 21 ֆիլմ:
Ստուգատեսը կբացվի Պեդրո Ալմոդովարի նոր աշխատանքով՝ «Զուգահեռ մայրեր» / “Madres paralelas” դրամայով, որի սցենարը ռեժիսորը գրել է անցյալ տարի կովիդից հետո մեկուսացման ժամանակ: Ֆիլմը մտել է հիմնական մրցույթի մեջ, գլխավոր դերը կատարում է Պենելոպե Կրուսը։
Գլխավոր մրցանակի համար կպայքարի նաև «Շան ուժը» / “The Power of The Dog” ժապավենը, որը նկարահանել է 1993 թվականի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր Ջեյն Քեմփիոնը:
Հիմնական մրցույթ
Parallel Mothers (Իսպանիա) – Opening Film
Dir. Pedro Almodóvar
La Caja (Մեքսիկա, ԱՄՆ)
Dir. Lorenzo Vigas
Reflection (Ուկրաինա)
Dir. Valentyn Vasyanovych
The Hand Of God (Իտալիա)
Dir. Paolo Sorrentino
The Card Counter (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան)
Dir. Paul Schrader
Captain Volkonogov Escaped (Ռուսաստան, Էստոնիա, Ֆրանսիա)
Dirs. Natasha Merkulova, Aleksey Chupov
Leave No Traces (Լեհաստան, Ֆրանսիա, Չեխիա)
Dir. Jan P. Matuszynski
On The Job: The Missing 8 (Ֆիլիպիններ)
Dir. Erik Matti
Oui Rido Io (Իտալիս, Իսպանիա)
Dir. Mario Martone
Freaks Out (Իտալիա, Բելգիա)
Dir. Gabriele Mainetti
Spencer (Գերմանիա)
Dir. Pablo Larraín
The Lost Daughter (Հունաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրլանդիա)
Dir. Maggie Gyllenhaal
Illusions Perdues (Ֆրանսիա)
Dir. Xavier Giannoli
Sundown (Մեքսիկա, Ֆրանսիա, Շվեդիա)
Dir. Michel Franco
Il Buco (Իտալիա, Ֆրանսիա)
Dir. Michelangelo Frammartino
Official Competition (Իսպանիա, Արգենտինա)
Dirs. Gastón Duprat, Mariano Cohn
L’Événement (Ֆրանսիա)
Dir. Audrey Diwan
America Latina (Իտալիա, Ֆրանսիա)
Dirs. Damian and Fabio D’Innocenzo
Un Autre Monde (Ֆրանսիա)
Dir. Stephane Brize
The Power Of The Dog (Ավստրալիա, Նոր Զելանդիա)
Dir. Jane Campion
Mona Lisa And The Blood Moon (ԱՄՆ)
Dir. Ana Lily Amirpour
Արտամրցույթային (խաղարկային)
Last Night In Soho (Մեծ Բրիտանիա)
Dir. Edgar Wright
The Last Duel (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա)
Dir. Ridley Scott
Old Henry (ԱՄՆ)
Dir. Potsy Ponciroli
La Scuola Cattolica (Իտալիա)
Dir. Stefano Mordini
Halloween Kills (ԱՄՆ)
Dir. David Gordon Green
Ariaferma (Իտալիա, Շվեյցարիա)
Dir. Leonardo Di Constanzo
Les Choses Humaines – (Ֆրանսիա)
Dir. Yvan Attal
Il Bambino Nascosto (Իտալիա, Ֆրանսիա)
Dir. Roberto Ando
Dune (ԱՄՆ, Հունգարի, Հորդանան, ԱՄԷ, Նորվեգիա, Կանադա)
Dir. Denis Villeneuve
Արտամրցույթային (վավերագրական)
Ezio Bosso, Le Cose Che Restano (Իտալիա)
Dir. Giorgio Verdelli
Django & Django (Իտալիա)
Dir. Luca Rea
Deandre#deandre (Իտալիա)
Dir. Roberta Lena
Hallelujah: Leonard Cohen, A Journey, A Song (ԱՄՆ)
Dirs. Daniel Geller, Dayna Goldfine
Republic Of Silence (Գերմանիա, Ֆրանսիա, Սիրիա, Կատար)
Dir. Diana El Jeiroudi
Viaggio Nel Crepuscolo (Իտալիա)
Dir. Augusto Contento
Tranchees (Ֆրանսիա)
Dir. Loup Bureau
Life Of Crime 1984-2020 (ԱՄՆ)
Dir. Jon Alpert
Արտամրցույթային – Հատուկ ցուցադրություններ
La Biennale Di Venezia: Il Cinema Al Tempo Del Covid (Իտալիա)
Dir. Andrea Segre
Le 7 Giornate Di Bergamo (Իտալիա)
Dir. Simona Ventura
Արտամրցույթային սերիալներ
Scenes From A Marriage (ԱՄՆ)
Creator: Hagai Levi
Հորիզոններ
Inu-Oh (Ճապոնիա, Չինաստան)
Dir. Yuasa Masaaki
True Things (Մեծ Բրիտանիա)
Dir. Harry Wootliff
Rhino (Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա) – փակման ֆիլմ
Dir. Oleg Sentsov
Once Upon A Time In Calcutta (Հնդկաստան, Ֆրանսիա, Նորվեգիա)
Dir. Aditya Vikram Sengupta
El Gran Movimiento (Բոլիվիա, Ֆրանսիա, Կատար, Շվեյցարիա)
Dir. Kiro Russo
El Otro Tom (Մեքսիկա, ԱՄՆ)
Dirs. Rodrigo Pla, Laura Santullo
Anatomy Of Time (Թայլանդ, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Գերմանիա)
Dir. Jakrawal Nilthamrong
White Building (Կամբոջա, Ֆրանսիա, Չինաստան, Կատար)
Dir. Kavich Neang
Vera Dreams Of The Sea (Կոսովո, Ալբանիա, Հյուսիսային Մակեդոնիա)
Dir. Kaltrina Krasniqi
107 Mothers (Սլովակիա, Չեխիա, Ուկրաինա)
Dir. Peter Kerekes
A Plein Temps (Ֆրանսիա)
Dir. Eric Gravel
Amira (Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա)
Dir. Mohamed Diab
El Hoyo En La Cerca (Մեքսիկա)
Dir. Joaquin Del Paso
The Falls (Թայլան)
Dir. Chung Mong-Hong
Il Paradiso Del Pavone (Իտալիա, Գերմանիա)
Dir. Laura Bispuri
Pilgrims (Լիտվա)
Dir. Laurynas Bareisa
Atlantide (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կատար)
Dir. Yuri Ancarani
Miracle (Ռումինիա, Չեխիա, Լատվիա)
Dir. Bogdan George Apetri
Les Promesses (Ֆրանսիա) – Բացման ֆիլմ
Dir. Thomas Kruithof
Հորիզոններ Extra (նոր բաժին)
La Macchina Delle Immagini Di Alfredo C. (Իտալիա)
Dir. Roland Sejko
The Blind Man Who Did Not Want To See Titanic (Ֆինլանդիա)
Dir. Teemu Nikki
7 Prisioneiros (Բրազիլիա)
Dir. Alexandre Moratto
La Ragazza Ha Volato (Իտալիա, Սլովենիա)
Dir. Wilma Labate
Ma Nuit (Ֆրանսիա, Բելգիա)
Dir. Antoinette Boulat
Mama, I’m Home (Ռուսաստան)
Dir. Vladimir Bitokov
Costa Brava (Լիբանան, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա, Դանիա, Նորվեգիա, Կատար)
Dir. Mounia Akl
Land Of Dreams (ԱՄՆ, Գերմանիա, Կատար)
Dir. Shirin Neshat, Soja Azari
Դեռ ձմռանը կազմակերպիչները հայտարարել էին, որ հիմնական մրցույթի ժյուրիի նախագահ կդառնա «Մակաբույծի» հեղինակ, Օսկարի եւ Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր կորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն: Այժմ հայտնի է դարձել ժյուրիի ամբողջական կազմը։
Variety-ի փոխանցմամբ, Պոն Չժուն Հոին կընկերակցեն ամերիկացի ռեժիսոր Քլոյա Չժաոն, որի «Քոչվորների երկիրը» ժապավենը անցյալ տարի ստացել է Վենետիկի գլխավոր մրցանակը, ֆրանսիացի դերասանուհի Վիրջինիա Էֆիրան, որը նկարահանվել է Փոլ Վերհովենի «Գայթակղություն» ֆիլմում, ամերիկացի դերասանուհի Սինտիա Էրիվոն, կանադացի դերասանուհի եւ պրոդյուսեր Սառա Գադոնը, իտալացի ռեժիսոր Սավերիո Կոստանցոն, ինչպես նաեւ ռումինացի վավերագրող Ալեքսանդր Նանաուն:
«Հորիզոն» սեկցիայի ժյուրին կգլխավորի բոսնիացի ռեժիսոր Յասմիլա Ժբանիչը, նրա հետ սեկցիայի ֆիլմերը կգնահատեն նորվեգացի ռեժիսոր Մոնա Ֆաստվոլդը, իրանցի ռեժիսոր Շահրամ Մոկրին, իտալացի գրող Նադյա Տերանովան, ինչպես նաեւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում կինոյի բաժնի վարիչ Ջոշ Սիգելը։
Լուիջի դե Լաուրենտիսի անվան լավագույն դեբյուտային ֆիլմի մրցանակակրին կընտրեն բրիտանա-իտալացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ումբերտո Պազոլինին (ժյուրիի նախագահ), ավստրիացի կինոքննադատ Մարտին Շվայգհոֆերը, ինչպես նաեւ արգենտինացի ռեժիսոր Ամալյա Ուլմանը։