Sony-ն թողարկել է փոքրիկ թիզեր «Վենոմի» շարունակության համար, որից հայտնի է դարձել, որ նկարը կրելու է «Թող Կարնաժ լինի» (Let There Be Carnage) ենթավերնագիրը: Բացի այդ, ստուդիան որոշել է Թոմ Հարդիի հետ ֆիլմի պրեմիերան 2020թ. հոկտեմբերի 2-ից տեղափոխել 2021թ. հունիսի 25-ը:
Ֆիլմի սյուժեն դեռ գաղտնի է պահվում: Սակայն այժմ, երբ հայտնի է դարձել անվանումը, կասկած չի մնում, որ ժապավենը կկենտրոնանա Կլետուս Քեսիդիի (Վուդի Հարելսոն) վրա:
Երկրորդ «Վենոմի» ռեժիսորն է Էնդի Սերքիսը: