Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված տևական դադարից հետո Անգլիայում վերսկսվել է «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» ֆրանշիզայի երրորդ ֆիլմի աշխատանքը: Այս մասին CinemaBlend-ի հետ զրույցում հայտնել է Էդի Ռեդմեյնը:
«Մենք արդեն սկսել ենք նկարահանել: Անցել է երկու շաբաթ, և կրկին դա բոլորովին նոր գործընթաց է: Դա բոլորովին նոր նորմ է: Կանոնավոր թեստավորում, դիմակներ: Եվ ես մտածեցի, թե արդյոք դիմակները ինչ-որ կերպ ազդում են ստեղծագործության վրա: Գուցե դա մի քիչ հիմար է, բայց ես պարզապես մտածեցի, թե արդյոք մարդկանց փոխազդեցությունը պահանջվում է միմյանց ոգեշնչելու համար: Ինչն իսկապես հուսադրող է՝ այն է, որ դա այլ գործընթաց է, բայց այն դեռևս թվում է եռացող և բոլորը աշխատում են ամբողջ ուժով»:
Էդի Ռեդմեյն
Ի սկզբանե «Գրինդելվոլդի հանցանքները» շարունակությունը պետք է դուրս գար 2020 թվականի աշնանը, սակայն ստուդիան որոշել է սցենարիստներին և ռեժիսորին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան նորմալ պատրաստվել ֆիլմի նկարահանումներին: Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեին Լոնդոնում մարտին, սակայն հետաձգվել էին COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Դեռևս անհայտ է, թե ինչ կտեսնեն երկրպագուները կինոնկարում, թեև մենք գիտենք, որ կերպարները կմեկնեն Հոգվարթս:
Այժմ «Գերբնական գազաններ 3» պրեմիերան նախատեսված է 2021 թվականի նոյեմբերի 12-ին: