Տասը մասնակիցների ներկայացրած ինը նախագծեր կմասնակցեն Ֆիլմերի առաջխաղացման SOFA դպրոցի 8-րդ թողարկմանը: Այս տարվա թողարկմանը մասնակից է դարձել Վիկտորիա Ալեքսանյանը իր «Shortwave Lab» (կարճամետրաժ ֆիլմերի զարգացման եւ ֆինանսավորման հարթակ) նախագծով: Այս մասին հայտնում է Լեհական կինոյի ինստիտուտի կայքը:
Մասնակիցները կանցնեն երեք ինտենսիվ սեմինար, հանդիպումներ կինոփառատոներում և մի քանի էլեկտրոնային ուսումնական բլոկ՝ ականավոր միջազգային փորձագետների հետ կարծիքներ փոխանակելու համար: Թողարկումը կմեկնարկել է 2020 թվականի օգոստոսի 18-ին և կտևի մինչև օգոստոսի 28-ը: Առաջին անգամ սեմինարը կանցկացվի առցանց ռեժիմով:
Ֆիլմերի առաջխաղացման ՍՈՖԱ դպրոցի 8-դ թողարկման մասնակիցների ամբողջական ցուցակը:
- Victoria Aleksanyan, Հայաստան – project: Shortwave Lab (կարճամետրաժ ֆիլմերի զարգացման եւ ֆինանսավորման հարթակ)
- Elkjana Gjipali, Ալբանիա – project: Tirana Film Commission (տարածաշրջանային արտադրական ծառայություն)
- Stefanie Gödicke / Philipp Maurice Raube, Գերմանիա – project: NewNarratives (Տեսալսողական կադրերի պատրաստման արաբա-եվրոպական նախաձեռնություն)
- Rufat Hasanov, Ադրբեջան – project: Independent Cinema Fund (անկախ ադրբեջանական ֆիլմերի այլընտրանքային հիմնադրամ)
- Leonid Kalitenya, Բելառուս – project: Svajo Kino (VoD հարթակ Բելառուսի անկախ կինոյի համար)
- Igor Mašera, Սլովենիա – project: BSF-LUX (VoD պլատֆորմ Սլովենիայի կինոյի համար)
- Janka Pozsonyi, Հունգարիա – project: Kontra Film (հունգարական անկախ կինեմատոգրաֆի առաջխաղացման, տարածման և հնարավորությունների ընդլայնման նախաձեռնություն)
- Willy Rollé, Գերմանիա/Ֆրանսիա – project: Tavma Pop-Up (թվային մատակարարման հոսքային հարթակ ոչ կինոթատրոնային ցուցադրությունների համար)
- Rita Stanelytė, Լիտվա – project: Mata Hari Communication (կինոմարքեթինգի և առաջխաղացման խորհրդատվություն)
Ֆիլմերի առաջխաղացման ՍՈՖԱ դպրոցը սեմինարների ծրագիր է՝ ուղղված ազգային կինոարտադրության և տեսալսողական ինդուստրիայի ամրապնդմանը: ՍՈՖԱ-ն օգնում է իր մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարները, նոր ուղիներ բացելով ծրագրերի ֆինանսավորման և վերջնական իրականացման համար:
SՖիլմերի առաջխաղացման ՍՈՖԱ դպրոցը Filmplus gUG (Բեռլին) նախագիծն է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության / Քաղաքացիական հասարակության և Եվրոպական միության Ստեղծագործ Եվրոպայի ՄԵԴԻԱ բաղադրիչի կողմից: Բացի այդ, 2020 թվականի Լեհական սեմինարը ֆինանսավորվում է Լեհական կինոյի ինստիտուտի, SdpZ-ի (լեհ-գերմանական համագործակցության հիմնադրամի) կողմից, իսկ լիտվական նստաշրջանը՝ լիտվական կինոկենտրոնի կողմից: