Հունվարի 11-16-ը Տաշքենդի երիտասարդության ստեղծագործական պալատում «Նոր Ուզբեկստանը և ազգային կինեմատոգրաֆիան» միամսյակի շրջանակներում անցկացվում է Ուզբեկստանի ազգային կինոարվեստի շաբաթը: Այդ մասին հայտնել է «Ուզբեկկինոն»:
Միջոցառման շրջանակներում տեղի են ունենում կինոռեժիսորների շնորհանդեսներ և նոր ֆիլմերի պրեմիերաներ, ինչպես նաև վարպետության դասեր երիտասարդության համար, կլոր սեղաններ, կաստինգներ, կոնֆերանսներ և ստեղծագործական հանդիպումներ հանրապետության ողջ տարածքում հայտնի կինեմատոգրաֆիստների հետ:
«Կինոյի շաբաթվա շրջանակներում փորձագետների և մասնագետների կողմից կընդունվի 2021 թվականի «Ուզբեկկինոյի» ճանապարհային քարտեզը այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Տաշքենդում Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի մասնաճյուղի բացումը երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար, Տաշքենդի միջազգային կինոփառատոնի կազմակերպումը, արտասահմանում պահվող Ուզբեկական ֆիլմերի վերադարձը», – տեղեկացնում է ազգային կինոգործակալության մամուլի ծառայությունը:
2020 թվականի նոյեմբերին ուզբեկական պետության ղեկավար Շավքաթ Միրզիյաևն այցելել է նորացված «Ուզբեկֆիլմ» կինոստուդիա, այցի ընթացքում նա նշել է ոլորտի զարգացման ուղին և կինեմատոգրաֆիստների առջև մի շարք խնդիրներ ու հանձնարարություններ է դրել: