Համացանցում հայտնվել է «Տիեզերական ջեմ 2« կատակերգության՝ 1996 թվականի ֆիլմի սիքվելի նկարահանումների պրոմո հոլովակը: Հոլովակում նկարահանող խմբի տարբեր անդամներ ցուցադրում են մատի վրա բասկետբոլի գնդակի հավասարակշռման վարպետությունը, եւ նրանց հետ միասին էկրանին հայտնվում են Ջոկերը, Ջիմ Քերիի Դիմակը, «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի Չար Վհուկը, Վոլան դե Մորտը եւ «Այն» ֆիլմի ծաղրածու Փենիվայզը: Ենթադրվում է, որ այդ կերպարները կունենան կամեո սիքվելում:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին սքրիներ, սակայն շատերը կասկածում էին դրանց իսկությանը:
Կորոնավիրուսի պանդեմիան զվարճանքների ինդուստրիային անդրադարձել է այնպես, որ այն կարելի է բնութագրել միայն որպես աննախադեպ: Ֆիլմերի եւ հեռուստատեսային շոուների արտադրությունը փակվել է, դերասանները մեկուսացել են, իսկ ֆիլմերի թողարկման ժամկետները հետ են մղվել: Բայց Լեբրոն Ջեյմսը, կարծես, համոզված է, որ իր առաջիկա «Տիեզերական ջեմ 2» ֆիլմը կպահպանի իր թողարկման ամսաթիվը:
Վերջերս Road Trippin-ի պոդքասթի հարցազրույցում Լեբրոն Ջեյմսը քննարկել է կորոնավիրուսը եւ նրա ազդեցությունը սիքվելի վրա: Նա վստահ էր, որ նախագիծը դեռ կթողարկվի 2021 թվականի հուլիսին, սակայն խոստովանել է, որ արտադրությունը դանդաղել է:
Շարունակության սյուժեն չի բացահայտվում: Ընդ որում, Warner ստուդիան պլանավորում է ընդլայնել «Տիեզերական ջեմի» աշխարհը եւ շարունակության մեջ ներառել այլ նախագծերի հերոսներին, ինչպիսիք են «Դիմակը» եւ DC կոմիքսների կերպարները:
Ֆիլմի հայկական պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հուլիսի 14-ին է: