Քսավյե Դոլանը («Մաթիաս և Մաքսիմ») իր կարիերայում առաջին անգամ կաշխատի սերիալի վրա: Ինչպես տեղեկացնում է The Hollywood Reporter-ը, այն կկոչվի «Գիշեր, երբ Լոգանն արթնացավ» (The Night Logan Woke Up): Սյուժեի հիմքում ընկած է դրամատուրգ Մարկ Բուշարի «Գիշեր, երբ արթնացել է Լորյե Գոդրոն»:
Դոլանն ինքը կգրի սցենարը և կբեմադրի բոլոր հինգ սերիաները: Պրեմիերան նախատեսված է 2022 թվականին: Հայտնի է, որ նախագծում գլխավոր դերերը կկատարեն 2019 թվականին առաջին անգամ ցուցադրված թատերական բեմադրության դերասանները:
Սյուժեի համաձայն, Ջուլսը և Միմին, որոնք միմյանց եղբայրն ու քույրն են, իրենց ամբողջ ժամանակը անցկացնում են լավագույն ընկերոջ՝ Լոգանի հետ: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ նա բռնաբարում է Միմիին: 30 տարի անց Միմին տուն է վերադառնում մոր մահից հետո և իր մեջ հայտնաբերում է անցյալի զայրույթը:
Նկարահանումները նախատեսված են 2021 թվականի մարտին Canal+, Quebecor Content-ի և Studiocanal-ի աջակցությամբ: