Բեթմենի մասին եռագրության ավարտից ութ տարի անց «Օսկարի» դափնեկիր Քրիստիան Բեյլը կարող է կրկին խաղալ կոմիքսների վրա հիմնված ֆիլմում: Ըստ լուրերի՝ դերասանը հետաքրքրություն է ցուցաբերել «Թոր: Սեր եւ Ամպրոպ» նախագծի նկատմամբ:
Collider պորտալը առաջինը հայտնել է լուրը, սակայն Բեյլը չի նշել կոնկրետ դերը: Դերասանի եւ Marvel ստուդիայի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել տեղեկությունը: «Սիրո եւ ամպրոպի» նկարահանումները կմեկնարկեն օգոստոսի վերջին: Ֆիլմում կնկարահանվեն նաև Քրիս Հեմսվորթը, Նատալի Փորտմանը և Թեսսա Թոմփսոնը:
Նոր «Թորի» պրեմիերան նշանակված է 2021 թվականի նոյեմբերին: Բեյլը վերջերս առաջադրվել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակի «Ford ընդդեմ Ferrari»-ում կատարած դերի համար: Նաեւ լուրեր էին շրջանառվում, որ դերասանը կնկարահանվի Դեւիդ Օ’Ռասելի հաջորդ ֆիլմում, որը նվիրված կլինի 1970-ականների երաժշտական ինդստրիային: