2019 թվականի հունիսին կսկսվեն Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմի օպերատորը կլինի Հոյտե Վան Հոյտեմանը, որի հետ Նոլանը նախկինում աշխատել է «Ինտերստելար» և «Դյունկերկ» կինոնկարներում: Այս մասին հայտնում է Production Weekly պարբերականը:
Նշվում է, որ Նոլանի նոր ֆիլմը ռոմանտիկ թրիլլեր է, Հիչկոկի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» և «Սկիզբ» ֆիլմերի միջին տարբերակը:
Նախագծի պրոդյուսերությամբ կզբաղվի Warner Bros. կինոստուդիան։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի հուլիսի 17-ին: