Օգոստոսի 19-ին հայտնի է դարձել, որ Օլիվիա Ուայլդը կարող է Sony Pictures-ի մարվելյան նոր նախագծի ռեժիսորական աթոռը զբաղեցնել: Հիմնական կերպարները կլինեն իգական սեռի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով ինսայդերներին:
Այս թեմայի վերաբերյալ պաշտոնական անձանցից մեկնաբանություններ չեն ստացվել: Այնուամենայնիվ, ըստ լուրերի, Sony-ն զբաղվում է Սարդ-մարդու կանացի տարբերակին նվիրված նկարի մշակմամբ: Օլիվիա Ուայլդի համար այս ֆիլմը կարող է դառնալ երկրորդ լիամետրաժ նախագիծը, որտեղ նա հանդես կգա որպես բեմադրիչ: Դերասանուհու ռեժիսորական դեբյուտը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ էկրան է բարձրացել «Կրթություն» կատակերգությունը: Ենթադրվում է, որ այդ ֆիլմի սցենարիստուհիներից մեկը՝ Կատի Սիլբերմանը, սցենար կգրի նաև նոր սուպերհերոսական ֆիլմի համար:
Սարդ-կինն առաջին անգամ Marvel-ի էջերում հայտնվել է 1970 թվականին: Նրա դիմակի տակ թաքնվել են տարբեր հերոսուհիներ՝ Ջեսիկա Դրյուն, Ջուլիա Կարպենտերը, Մերի Ջեյն Ուոթսոնը, Գվեյն Սթեյսին: Վերջինս ներկայացված է 2018 թվականի անիմացիոն ֆիլմի՝ «Սարդ-մարդը. տիեզերքի միջով» սյուժեում:
Ուշագրավ է, որ լուրերի հայտնվելու օրը Մարվելը հրապարակել է «7 բան, որը պետք է իմանալ Սարդ-կնոջ մասին» հոդվածը: