Ամերիկյան կինոակադեմիան եւ ABC հեռուստաալիքը բանակցություններ են վարում հաջորդ՝ 92-րդ «օսկարյան» արարողության վարողի պաշտոնի շուրջ: Ըստ ինայդրների, կա հավանականություն, որ մրցանակաբաշխությունը կրկին, ինչպես անցյալ տարի, չի ունենա վարող:
2019 թվականին «Օսկարը» հեռուստատեսությամբ դիտել է 29,6 մլն մարդ, ինչը զգալիորեն բարելավել է 2018-ի ցուցանիշները (12%): Ավանդական մենախոսության փոխարեն բեմի վրա ելույթ են ունեցել Queen խումբը և երգիչ Ադամ Լամբերտը: Երաժշտական համարները կատարել են նաև Լեդի Գագան և Բրեդլի Քուպերը, Ջենիֆեր Հադսոնը և այլք:
Ի դեպ, սկզբում հաղորդավարն այնուամենայնիվ եղել է. արարողությունը վարելու համար կանչել էին կոմիկ Քևին Հարթին, սակայն ԼԳԲՏ+ համայնքի հանդեպ տասնամյա վաղեմության վիրավորական թվիթների պատճառով նրան հեռացրել են պաշտոնից: Ներկա իրավիճակի վերաբերյալ որոշումը կհայտարարվի մոտ ժամանակներս:
«Օսկարի» հանձնման 92-րդ արարողությունը տեղի կունենա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանի ժամանակով: Թեկնածուներին կհայտարարեն հունվարի 13-ին: