2019 թվականի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, մարտի 11-ից 18-ը կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի 3րդ փառատոնը: Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում: Ցուցադրվելու են 2013-ից 2019 թվականի բոլոր ժանրերից ֆիլմեր՝ կատակերգություններ, դրամաներ, անիմացիոն ֆիլմեր և այլն:
Հանդիսատեսը հնարավորություն կունենա բացահատելու Անահիտ Դասո Տեր-Մեսրոպյանի «Arménie(s) Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ֆիլմի պրոդյուսորն է Սերժ Ավեդիկյանը:
Ընդհանուր առմամբ կցուցադրվի 11 ֆիլմ ֆրանսերենով, որից 6 ֆիլմ ռուսերեն ենթագրերով են և 5 հայերեն: