Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի սեզոնի շրջանակներում Հայաստնի ազգայիան կինոկենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումները: Ֆրանկոֆոնիայի սեզոնի միջոցառումները Հայաստանում մեկնարկել են «Կարճամետրաժ կինոյի տոնը» խորագիրը կրող միջազգային ծրագրով, որին Հայաստանի ազգային կինոկենտրոնը միացել է դեռևս 2012 թվականից: Այս տարի «Կարճամետրաժ կինոյի տոնը» Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում անցկացվում է մարտի 13-19-ը։
Տոնի առիթով Սլավոնական համալսարանի 1 և 2-րդ կուրսի ուսանողների համար ցուցադրվեցին ֆրանսիական արտադրության 10 արդի կարճրամետրաժ ֆիլմեր։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին «Երրորդ բեմ՝ Ֆրանսիայի ազզգային օպերա» խորագիր ներքո կազմված ֆիլմերի ընտրանին։ Այս տարի առաձնահատուկ ուշադրություն է դարձվել դաստիերակչական նշանակության ֆիլմերին :
Միջոցառումը անցկացվել է բուհի ֆրանսերեն լեզվի սեկցիայի հետ համատեղ: Կինոդիտմանը ներկա են եղել նաև համալսարանի դասախոսներ՝ Ժակլին Մինասյան և Լիլիթ Լոբյանը: Ֆիլմերը ներկայացրել է Ազգային կինոկենտրոնի համակարգող Նունե Գալստյանը: